Լրահոս
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում հայտնաբերված խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության…
Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
Հանրապետության տարածքում հունվարի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-29-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՊԵԿ-ի Հյուսիսային մաքսատուն-վարչությունը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09։00-18։00
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հաշվի առնելով 2019թ-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում մաքսային մարմինների կողմից ընդունված նախնական հայտարարագրերի կապակցությամբ ճշգրտումների ներկայացման օրենքով նախատեսված ժամկետները և հունվարի 27-ի ոչ աշխատանքային, իսկ հունվարի 28-ի տոնական օրեր լինելու հանգամանքը,…
Երևանում բացվել է Հայաստանից և Թուրքիայից երիտասարդ լուսանկարիչների համատեղ ցուցահանդեսը
Այսօր՝ հունվարի 24-ին, ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ «Կամրջելով պատմություններ II» (Bridging Stories II) խորագրով ծրագրի ցուցահանդեսը, որի մասնակիցները Հայաստանից և Թուրքիայից 20 երիտասարդ լուսանկարիչներն են: Ծրագրի դասավանդողներն են National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Սթենմայերը, VII ֆոտոգործակալության…
Կյանքից հեռացել է ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը
Այսօր, 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Հովսեփի Ավագյանը: Ռոբերտ Ավագյանը 1971թ-ից եղել է ԵՖԻ քվազիմեներանգ և բևեռացած ֆոտոնների լաբորատորիայի վարիչ, 2007թ-ից՝ գլխավոր գիտաշխատող։ 1991-1999թթ-ին Գերմանիայում եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի խմբի ղեկավար։ 1999թ-ից Եվրոպական…
Ցմահ դատապարտյալի գործով դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացվել
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վ. Ղ.-ի վերաբերյալ կայացված դատավճիռը բեկանելու հարցով: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. օգոստոսի 5-ի դատավճռով Վ. Ղ.-ն մեղավոր…
Հորդորակ՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
Լեզվի կոմիտեն ներկայացնում է մի շարք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը՝ հորդորելով վերջիններիս տալ նախապատվությունը թե՛ գրավոր, թե՛ բանավոր, թե՛ պաշտոնական և թե՛ առօրյա խոսքում։ ագենտ - գործակալ դիսիդենտ - այլախոհ էգոիստ - եսասեր, եսամոլ էքսցենտրիկ – 1. արտասովոր, արտառոց, տարօրինակ,…
Այսօր հայ նշանավոր բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան տարելիցն է
Այսօր հայ նշանավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Պարույր Սևակի (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924թ-ի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի գյուղում: Սևակի մարմինը թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։ Նշանավոր…
Պետության երաշխավորությամբ անգրավ վարկեր կտրամադրվեն սկսնակ և գործող բիզնեսներին
Փոքր և միջին բիզնեսի զարգացման կենտրոնը վերանվանվել է և այսուհետ կկոչվի ներդրումների աջակցման կենտրոն։ Ծրագրի ընդլայնման արդյունքում պետության երաշխավորությամբ անգրավ վարկեր կտրամադրվեն ինչպես սկսնակներին, այնպես էլ գործող բիզնեսներին, որոնք կցանկանան ընդլայնել արտադրությունը։ Ներդրումային ծրագրերի…
Ամենա