Լրահոս
Փետրվարի 15-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հրավիրում է միասին նշելու Սուրբ Սարգսի, Բարեկենդան և Տեառն Ընդառաջ տոները․ Մուտքն ազատ է

Փետրվարի 15-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հրավիրում է միասին նշելու Սուրբ Սարգսի, Բարեկենդան և Տեառն Ընդառաջ տոները․ Մուտքն ազատ է

Մեծ գրող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում՝ առաջիկա տոներին և գարնանամուտին ընդառաջ նախատեսվում են միջացառումներ։ Այդ մասին գրառում է կատարվել թանգարանի ֆեյսբուքյան էջում․ «Հարգելի՛ բարեկամներ, Փետրվարի 15-ին, ժամը՝ 14։00-ին Աբովենց այգում բոլորս միասին դիմավորում ենք Գարնանամուտը: «Տոնացույց»…

Թուրքական դասագրքում քարոզչական նպատակներով որոշակի կանխակալ վերաբերմունք են ձևավորում գլխաբաց և գլխաշորով կանանց նկատմամբ

Թուրքական դասագրքում քարոզչական նպատակներով որոշակի կանխակալ վերաբերմունք են ձևավորում գլխաբաց և գլխաշորով կանանց նկատմամբ

Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը ուսուցիչներին ուղեցույց-գրքեր է բաժանել, որոնցում տեղ գտած նկարազարդումները որոշակի կանխակալ վերաբերմունք են ձևավորում գլխաբաց և գլխաշորով կանանց նկատմամբ։ Բնական աղետների, ահաբեկչության, սեռական բռնության, շահագործման և այլ խնդիրների կանխարգելման և սոցիալ-հոգեբանական…

Բաքվում հայկական ջարդերի 30-ամյակի կապակցությամբ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» ՀԿ-ն պահանջներ է ներկայացրել միջազգային հանրությանը

Բաքվում հայկական ջարդերի 30-ամյակի կապակցությամբ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» ՀԿ-ն պահանջներ է ներկայացրել միջազգային հանրությանը

Բաքվում հայկական ջարդերի 30-ամյակի կապակցությամբ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» ՀԿ-ն պահանջներ է ներկայացրել միջազգային հանրությանը։ Բաքվի հայկական ջարդերը Արևելյան Անդրկովկասում Հայոց ցեղասպանության շարունակությունն են, որը սկսվել է 20-րդ դարի սկզբին: Բազմաթիվ փորձերից հետո՝ 1980-ականների…

Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կկրճատվի 2022 թվականից

Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կկրճատվի 2022 թվականից

Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման կրճատման վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունը 2022թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի։ Կառավարության նիստում այսօր ընդունվել է «Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»…

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունենալու «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական միջոցառում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունենալու «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական միջոցառում

Վաղը, հունվարի 24-ին ժամը՝ 15:00-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում (1-ին հարկ) կկազմակերպվի տեղեկատվական միջոցառում, որի ժամանակ կներկայացվի «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրի նպատակները, խնդիրները, մասնակցության չափանիշները, հայտերի գնահատման կարգը, ինչպես նաև այլ…

Այսօր մեծ դերասան Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

Այսօր մեծ դերասան Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի (իսկական անունը՝ Կարապետ) ծննդյան օրն է: Սիրված դերասանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին Ախալցխայում։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։…

Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1

Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1

Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։ ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության…

Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք․ Գագիկ Սուրենյան

Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք․ Գագիկ Սուրենյան

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր` երեկոյան ժամերին, Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք։ Հունվարի 23-ի երեկոյան հանրապետության արևմտյան և կենտրոնական շրջաններում, առաջիկա…

ՀԲՃ-ն նամակով դիմել է ԱԺ պատգամավորներին՝ Ազատեկի հանքավայրի շահագործման հարցի վերաբերյալ

ՀԲՃ-ն նամակով դիմել է ԱԺ պատգամավորներին՝ Ազատեկի հանքավայրի շահագործման հարցի վերաբերյալ

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին։ Նամակի բովանդակությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «ԱԺ հարգելի պատգամավորներ, այս նամակը դուք հավանաբար կկարդաք հունվարի 23-ի առավոտյան, մինչ մենք ահազանգում…

Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում արգելվում է մեքենաների կայանումը

Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում արգելվում է մեքենաների կայանումը

Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում գործում է երթևեկության կազմակերպման նոր կարգ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայք էջից։ Հայտարարության մեջ նշվում է, որ հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում (Երևանի…