Լրահոս
Գաբրիել Սարգսյանը դարձել է շախմատի «Ալ Բատայահ» մրցաշարի հաղթող
Արաբական Միացյալ Էմիրություններում կայացավ «Ալ Բատայահ» արագ շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 19 երկրների 107 շախմատիստ: Մրցաշարին Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Ադրբեջանը ներկայացնող…
Հունիսի 1-ին «Մի´ կայանիր մայթին» կարգախոսով երթ է տեղի ունենալու
Երևանում մանկասայլակով տեղաշարժվելու բարդություններով և անվտանգությամբ մտահոգված ծնողները մտադիր են երթ կազմակերպել հունիսի 1-ին: Մասնակիցները մտադիր են բարձրաձայնել խնդրի մասին՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը նաև մայթերին կայանվող ավտոմեքենաների վրա: Մասնակիցները կփորձեն նաև «բարձրացնել…
Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս մասին գրում է «Հետքը»։ Նշենք, որ խոսքը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու և նրա գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական…
Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում ՏՏ ոլորտը սպասարկող հսկայական բազմաֆունկցիոնալ շենք կկառուցվի
ՀՀ կառավարությունը մայիսի 30-ի նիստում հաստատել է Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում ՏՏ ոլորտը սպասարկող տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը: Տարածքի կադաստրային արժեքը 98.98 մլն դրամ է, որն ուղղակի վաճառքով կօտարվի Արմեն Տեր-Տաճատյանին: Հողամասերը կօգտագործվեն…
Թամանյանի թոռը եկել է Հայաստան՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացելու նպատակով
Մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, Հայաստան է ժամանել Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացելու ակնկալիքով: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002թ-ի որոշմամբ։ ՀՀ կառավարության 2016թ-ի մարտի 31-իորոշմամբ «Ալեքսանդր…
Մոտ 30 մլրդ դրամի 3 ներդրումային ծրագիր է հաստատվել
ՀՀ կառավարությունը մայիսի 30-ի նիստում հարկային արտոնություններ է տրամադրել երեք ընկերության, որոնք մտադիր են մոտ 30 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր իրականացնել: Մասնավորապես բավարարվել է «Ավալանժ» ընկերության հայտը, որը մտադիր է ջերմոց կառուցել Արագածոտնի մարզում: Ծրագրի շրջանակում իրականացվելու…
Արման Նավասարդյանն ընտրվել է Համազգային թատրոնի տնօրեն
Մշակույթի նախարարությունում կայացել է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը։ Հաղթել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան Արման Նավասարդյանը։ «Շարունակելու եմ աշխատանքն…
Սևանի թերակղզի տանող ճանապարհը մեկ ամսում կնորոգվի
ՀՀ կառավարությունը մայիսի 30-ի նիստում որոշել է մեկ ամսում իրականացնել դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհի նորոգումը։ Արագությունն ապահովելու համար, ըստ տրանսպորտի փոխնախարար Բագրատ Բադալյանի, անհրաժեշտ է գնումն իրականացնել արագացված ընթացակարգով՝ «մեկ անձից» գնումների տարբերակով։ Փոխնախարարը…
Ֆրանսիայի Սենատը Նոտր Դամն իր նախկին տեսքով վերականգնելու օրինագիծ է ընդունել
Ֆրանսիայի Սենատն օրինագիծ է ընդունել Փարիզի Աստվածամոր տաճարն իր նախկին տեսքով վերականգնելու մասին: Փաստաթղթում ասվում է, որ հրդեհից տուժած Նոտր Դամը պետք է վերակառուցվի այն տեսքով, ինչ ունեցել է հրդեհից առաջ: Մասնավորապես, Սենատը որոշել է, որ վերականգնողական աշխատանքների ընթացքում եկեղեցու աշտարակը…
Ամենա