ական
Քաղաքացիները կարող են դիմել ՊԵԿ՝ 2019թ-ին ձեռք բերված ավտոմեքենաները ներմուծելիս կամ մաքսազերծելիս ծագած հարցերով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, որոնք 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն կարողացել ներմուծել կամ ներմուծելուց հետո չեն կարողացել մաքսազերծել դրանք 2019թ.-ին գործող դրույքաչափերով, կարող են դիմել Իսակովի պողոտա 10/16 հասցեում…
ԱՄՆ կառավարությունը վերացրել է Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն ԱՄՆ կառավարությունը վերացրել է Արցախին տրվող օգնությունը։ «Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից…
Վիեննայից Երևան է ժամանել Հայաստանի 14 քաղաքացի
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հայտնել է «Մարտի 20-ին Wizz Air ավիաընկերությունն իրականացրել է Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը, Երևան է ժամանել ՀՀ 14 քաղաքացի։ Երևանից Վիեննա է մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի։»
Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բժշկական զննում են անցնում
Զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: ՊՆ-ից հայտնում են, որ զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում,…
Պատմական Կեսարիայի հայկական եկեղեցում նախատեսված Միջինքի պատարագը չեղարկվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով
Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա-խմբ․) Ջաֆերբեյ թաղամասում գտնվող պատմական հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մարտի 20-ին նախատեսված Միջինքի պատարագը չեղարկվել է։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Պատարագի չեղարկումը պայմանավորված է Պոլսո Հայոց պատրիարքարանի որոշմամբ կորոնավիրուսի…
«Մարաթուկ» մշակույթի կենտրոնի կողմից հափշտակվել է 7 մլն 600 հազար դրամից ավելի գումար
Երևանի քաղաքապետարանի «Մարաթուկ» մշակույթի կենտրոնի տնօրենը 2013-2020թթ-ին մշակույթի կենտրոնի տարբեր հաստիքներում հրամանագրել է իր բարեկամներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր, ինչի հետևանքով վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես…
Կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին մոտ 321 մլն դրամ է փոխանցվել
Կորոնավիրուսի դեմ պայքարի գանձապետական հաշվին մարտի 20-ի դրությամբ (ժամը 18:00-ի դրությամբ) 321 մլն 167 հազար դրամ է փոխանցվել։ Այդ մասին տեղեկացրել է ֆինանսների նախարարությունը։ Մուտքերի ընդհանուր քանակը 1355 է։ Մարտի 17-ին գանձապետարանում բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից…
Մեկնարկել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց, որին մասնակցության հայտ է ուղարկել շուրջ 4000 ուսուցիչ։ «Հեռավար ուսուցում»…
Մարտի 23-ից Կենտրոնական բանկը դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը
Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ սույն թվականի մարտի 23-ից ՀՀ կենտրոնական բանկը դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը։ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիները…
Ամենա