միջազգային մրցաշար

«Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը հետաձգվում է

«Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը հետաձգվում է

Երևանի շախմատի ֆեդերացիայի նիստում որոշվել է հետաձգել հունիսի 9-19 անցկացվելիք «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը՝ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի շախմատի ֆեդերացիայի…

Ամռանը Երևանում շախմատի միջազգային մրցաշար կանցկացվի

Ամռանը Երևանում շախմատի միջազգային մրցաշար կանցկացվի

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ամռանը Երևանը հյուրընկալելու է շախմատի միջազգային մրցաշար։ Այն անցնելու է տարբեր երկրներից բարձրակարգ գրոսմայստերների մասնակցությամբ:…

Հայ ըմբիշների հաջողությունները միջազգային մրցաշարում

Հայ ըմբիշների հաջողությունները միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող երիտասարդ ըմբիշները մեդալներ են նվաճել Ուկրաինայում կայացած միջազգային մրցաշարում: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում կայացել է անվանի ըմբիշ Եվգենի Տրուխինի անվան հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև հունահռոմեական ոճի Հայաստանը ներկայացնող…

Անաստասիա Գալուստյանը դարձել է Santa Claus Cup միջազգային մրցաշարի հաղթող

Անաստասիա Գալուստյանը դարձել է Santa Claus Cup միջազգային մրցաշարի հաղթող

ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած Santa Claus Cup միջազգային մրցաշարի հաղթող: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում Հայաստանի ներկայացուցիչը վաստակել է 149.92 միավոր: Կարճ ծրագրից հետո 20-ամյա գեղասահորդուհին առաջին տեղում էր,…

Հայաստանի դահուկորդները երեք մեդալ են նվաճել վարկանիշային մրցաշարում

Հայաստանի դահուկորդները երեք մեդալ են նվաճել վարկանիշային մրցաշարում

Հայաստանի դահուկորդները հաջող են մեկնարկել նոր՝ 2019-20թթ մրցաշրջանը: Ֆիննական Սարիսելկա քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում մեր մարզիկները նվաճել են երեք մեդալ: Տղամարդկանց 10 կմ դասական ոճում Թադևոս Պողոսյանը դարձել է մրցավազքի հաղթող, իսկ Միքայել Միքայելյանը զբաղեցրել…

Հայ բռնցքամարտիկների հաջողությունները Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկների հաջողությունները Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում

Նոյեմբերի 12-17-ը Բելառուսում կայացած Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարին մասնակցել են 7 հայ բռնցքամարտիկներ։ 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում պարտվելով Ուկրաինան ներկայացնող մարզիկին, իսկ 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը գրավել…

Կարեն Տոնականյանն արծաթե մեդալ է նվաճել բռնցքամարտի միջազգային մրցաշարում

Կարեն Տոնականյանն արծաթե մեդալ է նվաճել բռնցքամարտի միջազգային մրցաշարում

Բելառուսում ընթացող Վիկտոր Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը նվաճել է արծաթե մեդալ։ Եզրափակչում հայ մարզիկը մրցել է ուկրաինացի բռնցքամարտիկի հետ և մրցավարները հաղթանակը շնորհել են մրցակցին։ Այս մրցաշարում բրոնզե մեդալ են նվաճել Արթուր Բազեյանն ու Գուրգեն…

Կարեն Գրիգորյանը երկրորդ տեղն է գրավել շախմատի միջազգային մրցաշարում

Կարեն Գրիգորյանը երկրորդ տեղն է գրավել շախմատի միջազգային մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը երկրորդ տեղն է գրավել Պորտուգալիայում տեղի ունեցած «Ֆիգեյրա դա Ֆոս» շախմատի միջազգային մրցաշարում: Հայ գրոսմայստերը 9 հնարավորից հավաքել է 7 միավոր: Առաջին տեղը գրաված լեհ Մաչեյ Կլեկովսկին վաստակել է 7.5 միավոր: Մրցաշարին մասնակցել են 45 շախմատիստներ,…

Անաստասիա Գալուստյանը գեղասահքի միջազգային Prague Ice Cup 2019 մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ

Անաստասիա Գալուստյանը գեղասահքի միջազգային Prague Ice Cup 2019 մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Prague Ice Cup 2019 գեղասահքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավել է երրորդ տեղը: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում 20-ամյա գեղասահորդուհին վաստակել է 149.69 միավոր: Կանանց մենասահքի մրցմանը մասնակցել են 15 մարզուհիներ։…

Կարեն Գրիգորյանը դարձել է Պորտուգալիայում տեղի ունեցած «Սելա» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Կարեն Գրիգորյանը դարձել է Պորտուգալիայում տեղի ունեցած «Սելա» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը նվաճել է Պորտուգալիայում տեղի ունեցած «Սելա» միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը: Գրիգորյանը 8 հնարավորից վաստակել 8 միավոր: Մրցաշարին մասնակցել են 7 երկրների 41 շախմատիստներ: Դա Կարեն Գրիգորյանի երրորդ բացարձակ արդյունքով հաղթանակն էր Պորտուգալիայում: