
Մշակույթ


Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխությունը
Բրիտանացի ռեժիսոր Մարտին Մաքդոնայի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին է արժանացել «Լավագույն դերասանական կազմ» գլխավոր անվանակարգում: Այդ միավորման պարգևների հանձնման 24-րդ ամենամյա արարողությունը, որի մեջ մտնում են կինոյի…

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը՝ գլխավոր մրցանակակիր
Հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը Classical Musical Award՝ Դասական երաժշտության միջազգային մրցույթի «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգի գլխավոր մրցանակի է արժանացել։ Դասական երաժշտության միջազգային մրցույթը տեղի է ունեցել հունվարի 18-ից…

Լուսինե Զաքարյանի՝ երկար սպասված թանգարանը կբացվի այս տարվա ամռանը
2018-ին նոր թանգարաններ կունենանք: Հայտնում են մշակույթի նախարարությունից ու մանրամասնում, որ Սայաթ Նովայի թանգարանը կգործի Հաղպատի վանական համալիրի հարևանությամբ: Ալավերդու քաղաքապետը տարածքը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: Գործընթացն ակտիվացնելու հանձնարարականը նախարարության՝ համապատասխան…

«Ղարաբաղ Կարպետ»-ը հանդես է եկել նոր արտադրանքով
«Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը Հայաստանում գործող «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ վերջերս սկսել է սփռոցների և շարֆերի արտադրությունը: «Ղարաբաղ Կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանն ասել է, որ մտահղացումը ծագել է 1 տարի առաջ, և, անընդհատ զարգացնելով…

Կցուցադրվեն Վահրամ Փափազյանի հազվագյուտ իրերն ու ձեռագրերը․ լրանում է նրա ծննդյան 130-ամյակը
Հոբելյաններն ընդհամենը առիթ են մեկ անգամ ևս հիշելու նվիրական անունները: Այսօր Վահրամ Փափազյանի ծննդյան 130-ամյակն է։ Վահրամ Փափազյանը Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի բարեկամն էր և այն տարիների տնօրեն Սարգիս Մելիքսեթյանի հետ ընկերություն էին անում, հիշում է ավագ գիտաշխատող, կինոյի բաժնի…

ԱՄՆ-ում բացվում է «Սանդենս» փառատոնը. ծրագիրը ներառում է հարյուր համաշխարհային պրեմիերա
ԱՄՆ-ի Յուտայի նահանգի Փարք Սիթիում հունվարի 18-ին մեկնարկում է անկախ կինոյի՝ երկրում խոշորագույն «Սանդենս» փառատոնը, որի ծրագրում ներառված է հարյուր համաշխարհային պրեմիերա։ Ինչպես հայտնել են կազմակերպիչները, այս տարի փառատոնին մասնակցելու համար ընտրվել են 29 երկրների 121 լիամետրաժ կինոնկարներ,…

Իտալացի ռեժիսոր Սորենտինոն Սերբիայում բացել է «Կուստենդորֆ» կինոփառատոնը
«Կուստենդորֆ» տասնմեկերորդ միջազգային կինոփառատոնը լույս հունվարի 17-ի գիշերը բացվել է Բոսնիայի և Հերցեգովինայի սահմանի մերձակա Մոկրա Գորա շրջանի Դրվենգրադ սերբական Էթնոգյուղում: Երիտասարդ ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերի կինոստուգատեսը, որի անփոփոխ կազմակերպիչը ռեժիսոր Էմիր Կուստուրիցան…

Սիցիլիայում 2700 տարվա վաղեմության քաղաքի ավերակներ են հայտնաբերվել
Կամերինոյի համալսարանի իտալացի երկրաբանները անօդաչու սարքի վրա ամրացված գերզգայուն ջերմատեսախցիկի օգնությամբ Սիցիլիայում հայտնաբերել են 2700 տարվա վաղեմության Սելինունտ անտիկ քաղաքի ավերակները: «Անօդաչու սարքի վրա ամրացված գերզգայուն ջերմատեսախցիկի օգնությամբ Կամերինոյի համալսարանի երկրաբանները…

Վան Գոգի ժառանգությունը համալրվել է երկու նկարով
Վինսենտ Վան Գոգի ժառանգությունը համալրվել է երկու նկարով, որոնք հնարավոր է եղել որոշել մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, հաղորդում է նկարչի Ամստերդամի թանգարանը: 1886 թվականի «Մոնմարտրի քարհանքով բլուրը» նկարը նախկինում պահվում էր Van Vlissingen արվեստի ֆոնդում և համարվում էր անհայտ…

Թուրքիայի Քարաման նահանգի հայկական եկեղեցու որմնանկարները գրավել են բազմաթիվ զբոսաշրջիկների
Թուրքիայի Քարաման նահանգում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու առաստաղի որմնանկարները տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրության են արժանանում: Քաղաքի հնագույն Թափուջաք թաղամասում գտնվող եկեղեցին բյուզանդական ժամանակաշրջանից մնացած բազիլիկ եկեղեցու օրինակ է համարվում: Ստույգ…

Արտերկրում գործող միակ հայկական պետական թատրոնը կվերանորոգվի
Հունվարի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի անձնակազմի հետ։ Խոսելով թատրոնի մասին՝ դեսպան Սադոյանը շեշտեց այն կարևոր դերակատարումը, որ թատրոնն ունեցել է հայ իրականության մեջ և ընդգծեց ներկայումս վիրահայ համայնքի…

Sotheby’s-ն աճուրդի կհանի Պիկասոյի լավագույն դիմանկարներից մեկը
Լոնդոնում Sotheby’s-ը փետրվարի 28-ին աճուրդի կհանի իսպանացի և ֆրանսիացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973)՝ փորձագետների կարծիքով լավագույն դիմանկարներից մեկը՝ «Բերետով և վանդակավոր զգեստով կինը (Մարիա-Թերեզա Վալտեր)» անվանումով: Այս մասին աճուրդային տունը հայտնել է մամուլի…

Թուրքական առք ու վաճառքի կայքում հայ միջնադարյան մանրանկարչության բացիկներ են վաճառքի հանվել
Թուրքիայում հայտնի առք ու վաճառքի կայքում վաճառքի են դրվել քրիստոնեական մոտիվներով հայ միջնադարյան մանրանկաչության 16 բացիկներ։ Վաճառողը նշել է, թե վաճառքի է հանվել բացիկների հազվագյուտ կոլեկցիա հայկական սրբապատկերներով։ 16 բացիկի համար վաճառողը պահանջում է 300 դոլար։

Դիրիժոր Արա Կարապետյանը նշանակվել է Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն
Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի (ՆՕևԲՊԱԹ) նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Կարապետյանը: «Այսօր նրան կոլեկտիվին ներկայացրել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Կարապետյանի թեկնածությունը դարձել է երկարատև համաձայնեցումների, քննարկումների և մրցութային ընթացակարգերի…

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի մրցույթը կայացել է, ընտրությունը ՝ ոչ
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվեց հունվարի 12-ին: Հայտ ներկայացրած չորս թեկնածուներից մեկը մրցույթին չներկայացավ: Թեստավորման փուլը հաղթահարել է մրցույթին մասնակցած երեք թեկնածուներից մեկը, որը չի հաղթահարել հարցազրույցի փուլը: Հանձնաժողովի…

Օպերային թատրոնը 2018-ի խաղաշրջանը կբացի փետրվարի 4-ին՝ «Անուշ» օպերայով
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 2018թ. խաղաշրջանը կմեկնարկի փետրվարին՝ նաև շարունակելով 85-րդ թատերաշրջանում նախատեսված հոբելյանական հանդիսությունների շարքը: Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 4-ին նախատեսված է տարվա առաջին…

2017-ին Հայաստանում հայտնաբերվել է մ.թ.ա. 8-7-րդ հազարամյակների եզակի հնավայր՝ իջևանատեղի
2017 թվականին մարզերում անցկացվել է 39 արշավախումբ, այդ թվում՝ այլ երկրների գիտական կենտրոնների հետ 16 համատեղ: Այս մասին հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Որպես կատարված աշխատանքի աչքի զարնող արդյունք Ավետիսյանը նշեց Արմավիրի…

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխությունը
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հանձնման արարողությունը, տեղեկացնում է Reuters-ը: Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի վարկածով՝ լավագույն դրամա է դարձել Մարտին Մաքդոնահի «Երեք բիլբորդ Էբբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարը: Այն նաև պարգև է ստացել…
Հայաստանի փառատոնների և միջոցառումների 2018 թվականի օրացույցը
Հայաստանի փառատոնների և միջոցառումների օրացույցն արդեն հասանելի է։ Ձեր սիրտն ազնվամորի է ուզո՞ւմ կամ գուցե մե՞ղր․ պլանավորեք Ձեր այցը նախօրոք։
Ամենա

«Գրիգոր Զոհրապ» գորգն ավելի քան 100 տարվա օտարությունից հետո եկել է հայրենիք

«Անիի Հովվի եկեղեցին լուսանկարներում ինձ միշտ շատ փոքր էր թվացել, բայց իրականում շատ ազդեցիկ է»․ Պատմաբան Կարեն Մաթևոսյան
«Սասունցի Դավթի» արձանի խորհրդանշական իմաստը

Այսօր Վրաստանում Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Ամերիկուհի գրող Ժակլին Վուդսոնին հանձնվել է Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակը
Հրատարակվել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը
