Քաղաքականություն
Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունել գազի գնի բանաձևը

Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունել գազի գնի բանաձևը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում գազի գնին վերաբերող բանաձևը համաձայնեցվել է Ղազախստանի և Ղրղզստանի հետ, սակայն Հայաստանը և Բելառուսը այն չեն ընդունել։ Պուտինը, իր հերթին, չի ընդունել գազի միասնական սակագնի անցնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը՝…

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Covid-19-ի թուլացումից հետո․ Ադրբեջանի ԱԳՆ

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Covid-19-ի թուլացումից հետո․ Ադրբեջանի ԱԳՆ

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Covid-19-ի թուլացումից հետո։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Մայիսի 18-ին Մամեդյարովը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին գրում է interfax.az-ը։…

Ռոբերտ Քոչարյանի անհամատեղելի ընկերությունը ադրբեջանցիների հետ. 1986-ի ամառ, Յալթա

Ռոբերտ Քոչարյանի անհամատեղելի ընկերությունը ադրբեջանցիների հետ. 1986-ի ամառ, Յալթա

Այս լուսանկարում, որը տեղ է գտել բրիտանացի լրագրող, հեղինակ Թոմաս դե Վաալի՝ «Սև այգի» գրքի հայերեն վերջին հրատարակության մեջ, ԼՂԻՄ-ի կոմունիստական կուսակցության վերնախավի անդամները հանգստանում են Ղրիմում: 1986 թվականի ամառն է, երբ Ղարաբաղյան շարժումը, փաստացի արդեն սկիզբ էր առնում: Այս մասին…

Իշխանությունը պետք է հրաժարվի ուժային ճնշմամբ հարցեր լուծելու իր նախկին պատրանքներից․ Ավետիք Չալաբյան

Իշխանությունը պետք է հրաժարվի ուժային ճնշմամբ հարցեր լուծելու իր նախկին պատրանքներից․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեն հետաձգելու մասին հայտարարություններին, ընդգծում է, որ իշխանությունը համեստորեն ու խոհեմաբար վերադառնա քաղաքական երկխոսության դաշտ։ «Անցած ուրբաթ օրը ես գրել էի նրա մասին, որ համավարակային…

Արտակարգ դրությունը երկարաձգելն օրենքի խախտում է, իսկ նպատակը քաղաքական է․ Էդմոն Մարուքյան

Արտակարգ դրությունը երկարաձգելն օրենքի խախտում է, իսկ նպատակը քաղաքական է․ Էդմոն Մարուքյան

Արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով երկարաձգելը հակասում է գործող օրենքին և քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա նշել է, թե «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի սահմանմամբ՝…

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը Արթուր Թովմասյանին առաջադրել է Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը Արթուր Թովմասյանին առաջադրել է Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում

Շուշի քաղաքի մշակույթի պալատում ավարտվեց «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստը, որտեղ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվելիք թեկնածուներից առավելագույն…

«Էդմոնը վտանգավոր ու կեղտոտ խաղ է խաղում»․ Լյովա Եղիազարյան

«Էդմոնը վտանգավոր ու կեղտոտ խաղ է խաղում»․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում էի Էդմոնի ուղիղ եթերը: Վտանգավոր, շատ վտանգավոր խաղ է խաղում: Կեղտոտ խաղ: Սկսում եմ մտածել, որ գնան նոր պրովոկացիայի՝ եղբորը ծեծել տան ու մեղքը բարդեն Սասունի, կամ երկրապահի տղաների վրա»:

«Կարեն Կարապետյանը եկել էր ԱԺ երկու նպատակով». Վարուժան Ավետիսյան

«Կարեն Կարապետյանը եկել էր ԱԺ երկու նպատակով». Վարուժան Ավետիսյան

«Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՎԱՐԿԱԾ Կարեն Կարապետյանը եկել էր ԱԺ երկու նպատակով. 1) նպաստել պայմանավորված պատերազմը կոծկելուն, 2) ակնարկել, որ հեղափոխությունը պայմանավորված էր»:

«Հյուսիս-հարավի ողբերգությունը»․ Դերենիկ Մալխասյան

«Հյուսիս-հարավի ողբերգությունը»․ Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հյուսիս-հարավի ողբերգությունը Թբիլիսի-Ալեքսանդրապոլ մոտ 200 կմ-ոնց երակաթգծի շինարարությունը 19-րդ դարում տևել է 3-4 տարի՝ 1896(95)-1899թթ։ Ճանապարհը անցնում է բարդ ռելիեֆ ունեցող տարածքներով՝ սարեր, ձորեր, գետեր․․․ Կառուցվել…

Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե նույնն անի Էդմոն Մարուքյանը․ Լիլիթ Մակունց

Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե նույնն անի Էդմոն Մարուքյանը․ Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ իր խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե նույնն անի ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Իմ քայլն» ունի հստակ դիրքորոշում առ այն, թե ինչ քաղաքական հետևանքներ պիտի ունենա…

«Սա ամենաքայքայիչ երևույթն է». Նաիրի Հոխիկյան

«Սա ամենաքայքայիչ երևույթն է». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսյան հաղթանակներն ու մոտ 900 տարվա դադարից հետո պետականության վերականգնումը հայ ժողովրդի համար ճակատագրական ու միաժամանակ պատմության հետագա կազմակերպման առումով մեծ ուղերձ են պարունակում։ Մեր ազգային բոլոր…

«Նախկինների մոտ իրարանցում է առաջացել». Արտակ Գալստյան

«Նախկինների մոտ իրարանցում է առաջացել». Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ փոխտնօրեն նշանակվելուց հետո նախկինների մոտ իրարանցում է առաջացել, եթե ոչ՝ խուճապ: Ուշագրավն այն է, որ նախկին հանցագործ ռեժիմի ներկայացուցիչները, մինչ օրս նրանց սպասարկող լրատվամիջոցները, Արգիշտի Քյարամյանին որակավորում…

«Ակնհայտ է, որ Արցախի հարցում քաղաքական պատվեր է իրականացվում». Ռուբեն Շուխյան

«Ակնհայտ է, որ Արցախի հարցում քաղաքական պատվեր է իրականացվում». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Արցախի հարցում քաղաքական պատվեր է իրականացվում: Տեսեք՝ այսպես կոչված Լավրովի պլանի վերջին արարքները պետք է լինեն «խաղաղապահների» անվան տակ փաստացի ռուսական զորքի հայտնվելն Արցախում և այնուհետև նրանց վերահսկման ներքո…

«Լուսավոր Հայաստանը» ԱԺ է բերում «խուլիգանական խմբակների» օրակարգ․ Լիլիթ Մակունց

«Լուսավոր Հայաստանը» ԱԺ է բերում «խուլիգանական խմբակների» օրակարգ․ Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողով է բերում ոչ թե իր օրակարգը, այլ՝ ԱԺ-ից դուրս գտնվող «խուլիգանական խմբակներինը»։ Մակունցը խմբակցության անունից ներողություն է խնդրել ՀՀ քաղքացիներից ու…

Ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» Կուսակցությունը լքել է ԱԺ դահլիճը

Ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» Կուսակցությունը լքել է ԱԺ դահլիճը

Ազգային ժողովում միջադեպից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքել է նիստերի դահլիճը, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պահանջել է տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալ ու հետևանքներ։ Մարուքյանի խոսքով՝ Ազգային ժողովում միջադեպից 3 ժամ է անցել, բայց որևէ արձագանք, որը հարիր է…

«ԱԺ միջադեպն այլ կերպ, քան քստմելի սադրանք, չեմ կարող որակել»․ Նիկոլ Փաշինյան

«ԱԺ միջադեպն այլ կերպ, քան քստմելի սադրանք, չեմ կարող որակել»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը «քսմտելի սադրանք» է որակել, իսկ տեղի ունեցածը հեղափոխությունից հետո ամենամեծ պարտությունը։ Նա նշել է, որ իր հեղափոխական թիմը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների։ «Ներողություն եմ խնդրում…

Իլհամ Ալիևը փորձել է նացիզմի դեմ հաղթանակի 75-ամյակը ծառայեցնել հայերի դեմ իր քարոզչությանը․ ՀՀ ԱԳՆ

Իլհամ Ալիևը փորձել է նացիզմի դեմ հաղթանակի 75-ամյակը ծառայեցնել հայերի դեմ իր քարոզչությանը․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձել է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի 75-ամյակը ծառայեցնել հայ ժողովրդի հանդեպ տասնամյակներ վարվող իր թշնամական քարոզչությանը: Այդ մասին ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում…

«Ո՞րն է այն ընդունելի և ցանկալի արդյունքը, հանուն որի Դուք բանակցում եք հիմա». Ավետիք Չալաբյան

«Ո՞րն է այն ընդունելի և ցանկալի արդյունքը, հանուն որի Դուք բանակցում եք հիմա». Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսի 6-ին Ազգային ժողովում Կառավարության հարցուպատասխանի ընթացքում, առնվազն երեք պատգամավորներ՝ Արման Աբովյանը, Նաիրա Զոհրաբյանը, և Տիգրան Ուրիխանյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեցին…

«Չեղարկել սահմանափակումների թուլացումը»․ Կոչ՝ ներկա իշխանությանը

«Չեղարկել սահմանափակումների թուլացումը»․ Կոչ՝ ներկա իշխանությանը

Մայիսի 4-ից սահմանափակումների մեղմացման հաջորդ օրերի դիտարկումները վկայում են քաղաքացիների և տնտեսվարողների կողմից հակահամաճարակային նորմերի զանգվածային խախտումների մասին։ Այս մասին նշում են մի քանի քաղաքական գործիչներ։ «Ցավով պետք է արձանագրենք նաև, որ նախքան սահմանափակումների վերացումը իշխանությունները…

«Հուսով եմ, որ Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ-ում կհանդարտեցնի հեղափոխության արժեքների դեմ աշխատող որոշ կադրերի». Իոաննիսյան

«Հուսով եմ, որ Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ-ում կհանդարտեցնի հեղափոխության արժեքների դեմ աշխատող որոշ կադրերի». Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազնվությամբ ասեմ, որ ուղիղ 2 տարի առաջ այս օրերին գնդապետի ուսադիրներ տալու/պաշտոնին համապատասխանեցնելու նման սխեմա առաջարկել էի Արարատ Միրզոյանին և ապա Նիկոլ Փաշինյանին:…