
Հասարակություն


«Քոչարյանից, Սարգսյանից և մյուսներից առգրավվելիք միջոցները կուղղվեն բանակին»․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում «Այո»-ի քարոզարշավի շրջանակում Տաթևի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է՝ միջոցները, որ խոստացել էր հետ բերել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում, երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլոց մոտ են և պետք է հետ բերվեն: Հիշեցնելով…

Մեծ ծավալի վատնումներ և պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման գործընթացում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետության պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով լայնածավալ ուսումնասիրության է ենթարկվել 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման…

«Տաշիր Գրուպը» գնել է Սևան-Հրազդան ՀԷԿ-ը
Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը գնել է Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը: «Տաշիր Գրուպն» ավարտել է գործարքը՝ գնելով «ՌուսՀիդրոյից» Միջազգային էներգետիկ ընկերության («ՄԷԿ») ՓԲԸ բաժնետոմսերի փաթեթը, որին պատկանում…

«Մենք չենք ստանում իրական տեղեկություններ Հայաստանում կորոնավիրուսի մասին». Նաիրի Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կորոնավիրուսի փոթորիկը մտել է Եվրոպա՝ չխնայելով անգամ բարձր պաշտոնյաներին. - Լեհաստանի ԶՈՒ գլխավոր հրամանատար Յարոսլավ Միկան, վերադառնալով Գերմանիայում տեղի ունեցած զինվորական համաժողովից, պարզել է, որ վարակված…

«Դիմում եմ ԿԸՀ-ին՝ քայլեր ձեռնարկե՛ք». Ռոբերտ Հայրապետյան
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ» քարոզչական կողմի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել. «Դիմում եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին. Բաղրամյան 1 նոտարական տարածքի բնակելի հատվածի շքամուտքերում տեղադրված…

«Գոլդեն Փելեսում» կարանտինում գտնվող քաղաքացիները մինչև շաբաթվա վերջ դուրս կգրվեն
Մարտի 1-ին Իրանից ժամանած և կորոնավիրուսի կարանտինում գտնվող 31 քաղաքացին կրկնակի թեստավորումից հետո, մինչև շաբաթվա վերջ՝ մարտի 15-ը, դուրս կգան կարանտինից։ Այս մասին ասել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Գրում է ՊանԱրմենիան-ը։ Անդրադառնալով ՀՀ-ում վարակի մեկ հաստատված…

«Հանձնաժողովականների մեջ կան մարդիկ, որոնք աշխատել են նախկինում». Տիգրան Մուկուչյան
«Առաջին լրատվական»-ի եթերում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վերջին օրերին քննարկվում և մտահոգություն է արտահայտվում՝ կապված ընտրական հանձնաժողովներում նախկին իշխանությունների կողմից նշանակված անձանց ներգրավման հետ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է. «Նախ, պետք է հասկանանք՝ ինչպե՞ս…

Պատմական հուշարձան-շենքի մեծ մասի սեփականատերը դիմել է դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի
Տիգրան Մեծի 1 հասցեում գտնվող տեղական նշանակության պատմական հուշարձան-շենքում սեփականություն ունեցող «Արեգ» արտադրական կոոպերատիվը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի և Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի։…

Բացահայտվել են Հայաստանի քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու դեպքեր
Ազգային անվտանգության ծառայությունը ստացել է փաստական տվյալներ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամուլի…

Ժամանակավորապես կդադարեցվի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածի երթևեկությունը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 12-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը…

Տիգրան Ավինյան. ՀՀ ժամանող բոլոր ուղևորները հասցեական քարտեր պետք է լրացնեն
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հայնել է․ «Զվարթնոց» օդանավակայան ժամանող բոլոր ուղևորները պետք է լրացնեն հասցեական քարտեր, որտեղ ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում նրանց այցելած երկրների մասին տեղեկատվություն։ Օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու…

«Քանի դեռ Սերժը չի նստել Քոչարյանի կողքին, ունենալու ենք մեքսիկա-բրազիլական սերիալ». Մարինա Պողոսյան
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է՝ երկրորդ նախագահի բացակայության պատճառով: «Առաջին լրատվական»-ի եթերում «Վելես» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Մարինա Պողոսյանն այս առնչությամբ ասել է. «Նախ, պետք է անդրադառնանք այն հարցին, թե արդյո՞ք որևէ հիվանդանոց…

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, Իտալիայում գտնվողներին՝ անհապաղ վերադառնալ Հայաստան
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ վերադառնալ Հայաստան։ Իտալիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ…

«Կոչ եմ անում Առողջապահության նախարարությանը կայացնել կամային որոշում». Գևորգ Գրիգորյան
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ ՀՀ առողջապահության նախարարության «մասնագետները» և «փորձագետները» պնդում են, որ կորոնավիրուսն անվտանգ է, իսկ կարանտինը` անարդյումավետ միջոց, Իտալիայում կորոնավիրուսով պայմանավորված…

Այսօր սպասվում է առանց տեղումների օր
Հանրապետության տարածքում մարտի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ի գիշերն առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-4, 13-14-ի ցերեկը…

Երևանում և 10 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորագյուղ թաղ. 166-396 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,…

«2020թ-ից առաջին անգամ նոր ծառայություններ են տրամադրվելու բռնության ենթարկված անձանց»․ Զարուհի Բաթոյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ Սեռական բռնության դեպքերի միջգերատեսչական արձագանքի ներդրմանն ուղղված աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերը մեծ մասամբ ուղղված են բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրմանն…

«Գոլդ համարների համար 1 միլիոն 200 հազար դրամ. ո՞վ է այս անարդյունավետության պատասխանատուն». Մանե Թանդիլյան
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը այսօր՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 10-ի նիստում հարցադրում է արել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին․ «Գոլդ համարների համար 1 միլիոն 200 հազար դրամի գումար եք վճարում,…

Տավուշի մարզի 5 դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին անձանց նշանակելու և նրանց չաշխատելու պայմաններում վարձատրելու բազմաթիվ դեպքեր են պարզվել
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվանից սկսվել են ուսումնասիրութուններ հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կամ մասնակցությամբ կազմակերպություններում աշխատանքային…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Քրեական հեղինակություն համարվող Շալիկո Մանուչարյանը՝ «Շալոն» տուժող է ճանաչվել

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը՝ «Ջնդին»

ՀՀ վարչապետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի

Այսօր և վաղը ջուր չի լինելու Երևանի մի քանի թաղամասերում
