Աշխարհ
Կաննի փառատոնը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով

Կաննի փառատոնը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով

Ֆրանսիայում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգել են Կաննի կինոփառատոնը։ Այս մասին գրում է kulturomania.ru-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ փառատոնի կայքում ներկայացված հայտարարության մեջ նշվում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ Կաննի կինոփառատոնը չի կայանա 2020թ-ի մայիսին։…

Կալիֆոռնիա նահանգում կարանտին է սահմանվել

Կալիֆոռնիա նահանգում կարանտին է սահմանվել

Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմը կարանտին է հայտարարել ամբողջ նահանգում։ Այս մասին գրում է CNN-ը: Կալիֆորնիայում ապրում է մոտ 40մլն մարդ։ Այս կարգադրությունն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ մարտի 20-ից: Համաձայն հրամանագրի, պետության յուրաքանչյուր բնակիչ պարտավոր է տանը մնա ու մեկուսացված լինի՝…

Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն գրանցվել

Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն գրանցվել

Ոչ Ասպինձայում, ոչ էլ ընդհանրապես Վրաստանում կորոնավիրուսից մարդ չի մահացել, Սամցխե-Ջավախքում նույնիսկ կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն գրանցվել: Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի տվյալների համաձայն՝ մարտի 19-ի ժամը 14-ի դրությամբ, շրջանում…

«Ադրբեջանում փորձ է արվում հանրությանը ցուցադրել, որ բանակում ամեն ինչ կարգին է». Կարեն Հովհաննիսյան

«Ադրբեջանում փորձ է արվում հանրությանը ցուցադրել, որ բանակում ամեն ինչ կարգին է». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր է, ադրբեջանական գեներալական վերնախավը, այդ երկրի զինված ուժերի ղեկավարի գլխավորությամբ, գտնվում է «առաջնագծում»՝ քաջալերելու զինծառայողներին: Ադրբեջանական քարոզչամեքանայի մասին շատ է խոսվել, բայց այս դեպքում…

Վրաստանը բժշկական դիմակներ կարտադրի

Վրաստանը բժշկական դիմակներ կարտադրի

Այսօրվանից Վրաստանում կսկսվի բժշկական դիմակների արտադրություն։ Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ կառավարության աշխատակազմի տնտեսական համակարգման խմբի նիստից հետո: Այս մասին գրում է Jnews կայքը։ Նրա խոսքով, ծրագրում ընդգրկված են մինչև 10 կարի ձեռնարկություն,…

Ադրբեջանը փակում է Բաքու և Սումգայիթ քաղաքների մուտքն ու ելքը

Ադրբեջանը փակում է Բաքու և Սումգայիթ քաղաքների մուտքն ու ելքը

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 19-ից , ժամը 00:00-ից Ադրբեջանը փակում է Բաքու և Սումգայիթ քաղաքների, Ապշերոնի շրջանի մուտքն ու ելքը: Այս բնակավայրեր մուտքը ու ելքը փակ կլինի մինչև մարտի 29-ը (նախնական): Կարող են մուտք ունենալ միայն տվյալ բնակավայրերի…

Կորոնավիրուսի պատճառով դադարեցվում են ԵԱՀԿ մոնիթորինգային դիտարկումները․ Անջեյ Կասպրշիկ

Կորոնավիրուսի պատճառով դադարեցվում են ԵԱՀԿ մոնիթորինգային դիտարկումները․ Անջեյ Կասպրշիկ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հայտարարություն է արել, որում ասվում է, որ ԵԱՀԿ մոնիտորինգը դադարեցվում է։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայք էջում։ Հայտարարության մեջ Կասպրշիկը նշում է, որ COVID-19-ի տարածումից հետո շարունակվող իրավիճակը հանգեցրել է միջազգային…

Եվրատեսիլ 2020 երաժշտական մրցույթը չեղարկվել է

Եվրատեսիլ 2020 երաժշտական մրցույթը չեղարկվել է

Եվրատեսիլ երաժշտական մրցույթը չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին ասվում է մրցույթի Թվիթերյան միկրոբլոգում։ Եվրատեսիլ երգի մրցույթն անցկացվել է ամեն տարի վերջին 64 տարում։ Կազմակերպիչները 2020թ-ի մրցույթը կազմակերպելու տարբերակներ էին փնտրում, բայց, ի վերջո, որոշել են չեղարկել այն…

AliExpress-ը կարող է արգելափակել բուժապրանքներն արհեստական թանկացնողներին

AliExpress-ը կարող է արգելափակել բուժապրանքներն արհեստական թանկացնողներին

Կորոնավիրուսից բնակչության պաշտպանությունը շահադիտական նպատակով օգտագործելու դեպքում AliExpress Ռուսաստանը կհեռացնի համապատասխան ապրանքները, իսկ վաճառողներին կարգելափակի։ Այդ մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը, որը միավորում է AliExpress, Tmall և Pandao մարկետփլեյսերը։ AliExpress-ում…

«BMW»-ն ժամանակավորապես փակում է գործարանները

«BMW»-ն ժամանակավորապես փակում է գործարանները

Գերմանական «BMW» ընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով մեկ ամսով փակում է Եվրոպայում և Հարավային Աֆրիկայում ունեցած գործարանները։ Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Օլիվեր Զիփսի հայտարարությունը: Gazeta.ru-ն գրում է, որ նախնական որոշմամբ գործարանները…

Aeroflot-ը փոփոխել է մարտի 18-28 դեպի Երևան չվացուցակը

Aeroflot-ը փոփոխել է մարտի 18-28 դեպի Երևան չվացուցակը

Aeroflot-ը մարտի 18-ից մինչև 28-ը փոխել է դեպի Երևան չվացուցակը՝ պայմանավորված ՀՀ և ՌԴ միջև թռիչքների ժամանակավոր դադարեցմամբ։ Այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը: Ավիաընկերությունից նշել են, որ չեղարկված են մարտի 19-ի SU1868 (թռչում է Մոսկվայից, 20:40-ին) և SU1966 (թռչում է Մոսկվայից,…

Իրանից Հայաստան կարող են բերվել բժշկական դիմակներ, ձեռնոցներ և պաշտպանիչ ակնոցներ

Իրանից Հայաստան կարող են բերվել բժշկական դիմակներ, ձեռնոցներ և պաշտպանիչ ակնոցներ

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման…

Հնդկական Բոլիվուդը փակվել է` կորոնավիրուսի տարածման պատճառով

Հնդկական Բոլիվուդը փակվել է` կորոնավիրուսի տարածման պատճառով

Հնդկական Բոլիվուդը չեղարկել է մի շարք ֆիլմերի նկարահանումները Covid-19 վիրուսի տարածման պատճառով։ Հնդկաստանում ներկա պահին գրանցված է կորոնավիրուսի վարակման 114 դեպք։ kulturomamia.ru-ն գրում է, որ բոլոր սերիալների, ֆիլմերի և գովազդային տեսահոլովակների նկարահանումները դադարեցված են մինչև մարտի 31-ը։…

Էրդողանը պետք է դատվի միջազգային քրեական դատարանի կողմից՝ ահաբեկչությանը սատարելու համար․ Հարութ Սասունյան

Էրդողանը պետք է դատվի միջազգային քրեական դատարանի կողմից՝ ահաբեկչությանը սատարելու համար․ Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը տեղեկացրել էր, որ նախագահ Էրդողանի գրասենյակը նամակ է ուղարկել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդներին՝ պահանջելով ստորագրել այն և հետ ուղարկել նախագահին։ Այդ նամակում Էրդողանը կեղծորեն պնդել է,…

ՈւԵՖԱ-ն 1 տարով հետաձգել է ամռանը կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը

ՈւԵՖԱ-ն 1 տարով հետաձգել է ամռանը կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը

ՈւԵՖԱ-ն 1 տարով հետաձգել է հունիսի 12-ից հուլիսի 12-ը կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Խաղերը պետք է անցկացվեին 12 քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Մյունխենում, Բաքվում, Հռոմում, Բուխարեսթում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում։ Ավելի վաղ…

Ստամբուլում ախտահանել են հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին

Ստամբուլում ախտահանել են հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին

Կորոնավիրուսի պատճառով Ստամբուլի քաղաքապետարանն ախտահանման աշխատանքներ են տարել Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սբ Ստեփանոս եկեղեցում։ Այս մասին գրում է Էրմենիհաբեր-ը։ Եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ Էրոլ Չընարը նշել է, որ շատ են անհանգստանում եկեղեցի այցելող բազմաթիվ մեծահասակների համար։…

Air Cairo-ն դադարեցնում է Երևան-Շարմ Էլ Շեյխ թռիչքները

Air Cairo-ն դադարեցնում է Երևան-Շարմ Էլ Շեյխ թռիչքները

Air Cairo ավիաընկերությունը մինչև ապրիլի 19-ը դադարեցնում է Երևան-Շարմ Էլ Շեյխ թռիչքները և հակառակ ուղղությամբ։ Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամաբ և Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ։ Այս մասին ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում։ Հաշվի առնելով Եգիպտոսի կառավարության որոշումը՝…

«Ավստրիական ավիաուղիները» ժամանակավոր դադարեցնում է կանոնավոր թռիչքները

«Ավստրիական ավիաուղիները» ժամանակավոր դադարեցնում է կանոնավոր թռիչքները

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, «Ավստրիական ավիաուղիները» որոշել է ժամանակավորապես դադարեցնել կանոնավոր թռիչքները՝ մարտի 18-ի երեկոյից մինչև մարտի 28-ը ներառյալ։ Այս մասին ասվում է ընկերության կայք էջում։ Ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարության` հաշվի առնելով Ավստրիայում կորոնավիրուսի…

Աշխարհի 1200 թանգարանների նմուշներին հնարավոր է ծանոթանալ օնլայն

Աշխարհի 1200 թանգարանների նմուշներին հնարավոր է ծանոթանալ օնլայն

Աշխարհում 1200-ից ավելի թանգարան առաջարկում է իր նմուշներին ծանոթանալ առցանց։ Թանգարանները հնարավորություն են տվել ոչ միայն դիտել նմուշներն օնլայն, այլև ծանոթանալ արխիվներին: Այդ ցանկում են Փարիզի հանրահայտ Օրսեյի թանգարանը, Ամստերդամի Վան Գոգի թանգարանը, Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահը, Սանկտ…

Լիբանանը փակել է բոլոր սահմանները

Լիբանանը փակել է բոլոր սահմանները

Լիբանանի կառավարությունը հայտարարել է մարտի 18-ից Բեյրութի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև ծովային և ցամաքային սահմանները փակելու մասին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին հայտարարել է երկրի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը։ «Դա թելադրված է արտակարգ իրավիճակով առողջապահության…