
Աշխարհ


Հայաստանից մեկնած մի խումբ ջավախքցիներ մեկուսացված են Ախալցխայում
Մարտի 21-ին Հայաստանից Ջավախք մեկնած 3 տասնյակ ջավախքցիների մեկուսացրել են Ախալցխայի Grand Palace հյուրանոցում: Նրանց մեջ է նաև Ախալքալաքի շրջանի գյուղերից մեկի բնակիչը: Վերջինս «Հետք»-ի հետ զրույցում պատեց, որ Բավրա-Նինոծմինդա հատվածում, վրացական սահմանն անցնելուց անմիջապես հետո, առավոտյան…

ԱՄՆ բանտերն ազատ են արձակում բանտարկյալներին
ԱՄՆ տեղական իշխանության մարմիններն ազատ են արձակում հազարավոր բանտարկյալների, որպեսզի կանխարգելեն մարդաշատ բանտերում և կալանավայրերում կորոնավիրուսի բռնկումը։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը։ Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, Օհայոյում, Տեխասում և ամենաքիչը տասներկու այլ նահանգներում գտնվող կալանավայրերը…

Կորոնավիրուսի տարածման զուգահեռ ավելանում են կիբերանվտանգության սպառնալիքները
Օգտվելով նրանից, որ COVID-19-ը գրեթե մեկ ամսով մեկուսացրել է աշխարհը, կիբերհանցագործները սկսեցին օգտագործել համացանցը՝ մարդկանց և ընկերություններին խաբելու և շանտաժի ենթարկելու համար։ Ավստրալիայի սպառողների մրցակցության և իրավունքների պաշտպանության կոմիտեն (ACCC) հաղորդել է, որ իրենց Scamwatch ծառայությունը…

«Տոկիո 2020» օլիմպիական խաղերը հետաձգվում են
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) անդամ Դիք Փաունդը Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ «Տոկիո 2020» օլիմպիական խաղերը հետաձգվելու են, հավանաբար մինչև 2021թ-ի ամառ: Խաղերի կազմակերպիչները գտնվում են համաշխարհային ճնշման տակ, քանի որ 124 տարվա ժամանակակից պատմության ընթացքում…

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներ կգործեն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խիստ սահմանափակումների մասին։ Ըստ նրա` այսուհետ բրիտանացիները պարտավոր են տանը մնալ՝ դուրս գալով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Փակ կլինեն մանկական խաղահրապարակները, սպորտային մարզահրապարակները, ինչպես նաև…

Չինաստանը պատրաստ է ՀՀ-ին $110,000-ի անհատույց հատուկ բուժհագուստ և թոքերի օդափոխության սարքեր տալ
Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ հագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր՝ $110 000-ի չափով: Մարտի 23-ին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հեռախոսային տեսաքննարկում է անցկացրել ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում…

Վրաստանում արգելել են մուտքն ու ելքը Մառնեուլի և Բոլնիսի շրջաններ
Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։ Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտնում, ինչպես նաև վրաններով և հատուկ տեխնիկայով…

Գերմանական հիվանդանոցները պատրաստ են ընդունել Ֆրանսիայից կորոնավիրուսով վարակված հիվանդներին
Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Բադեն-Վյուրթեմբերգ քաղաքի հիվանդանոցները կընդունեն կորոնավիրուսով վարակված հիվանդներին Ֆրանսիայի արևելյան շրջանից, որտեղ պայքարում են վարակի աճի դեմ: Այս մասին գրում է The Independent-ը։ Պետդեպարտամենտի առողջապահության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, որ…

Հունաստանում քահանան ձերբակալվել է՝ կորոնավիրուսային բռնկման պայմաններում զանգվածային պատարագ անելու համար
Շաբաթ օրը Հունաստանում ձերբակալվել է ուղղափառ քահանա՝ կորոնավիրուսի բռնկման պայմաններում եկեղեցում զանգվածային պատարագ անելուց հետո։ Այս մասին գրում է Euronews-ը։ Մետրոպոլիտ Սերաֆիմ քահանան պատարագ էր արել ուրբաթ երեկոյան՝ ապրիլի 19-ին ուղղափառ Զատկի տոնակատարություններից առաջ։ Քահանան շաբաթ օրը ոստիկանության…

Վրաստանում 1 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
Վրաստանում 1 ամիս արտակարգ դրություն կգործի։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան Կորոնավիրուսի տարածմանն արձագանքման համակարգող խորհրդի նիստից հետո։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայնը»։ Ըստ Գախարիայի՝ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրության…

ԱՄՆ կառավարությունը վերացրել է Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն ԱՄՆ կառավարությունը վերացրել է Արցախին տրվող օգնությունը։ «Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից…

Բրիտանիայի կառավարությունը կփոխհատուցի համաճարակի պատճառով գործազուրկ մնացած մասնավոր աշխատողներին
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կփոխհատուցի մասնավոր ընկերությունների այն աշխատակիցների աշխատավարձի 80%-ը, որոնք կորոնավիրուսի համաճարակի պատճառով զրկվել են աշխատելու հնարավորությունից։ Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը։ Վարչապետ Բորիս Ջոնսոնն իր հերթին հայտարարել է, որ…

Չինաստանը հայտարարել է կորոնավիրուսի բերովի դեպքերի կտրուկ աճի մասին
Չինաստանը հայտարարել է կորոնավիրուսի բերովի դեպքերի կտրուկ աճի մասին, ինչը կապված է ԱՄՆ-ից և Եվրոպայից վերադարձողների մեծ քանակի հետ։ Դա մտավախություն է առաջացրել, որ երկրում կարող է վարակի տարածման նոր ալիք առաջանալ։ Այս մասին գրում է Reuters-ը։ Մարտի 20-ի դրությամբ 3 օր շարունակ տեղական ծագման դեպքեր…

Պատմական Կեսարիայի հայկական եկեղեցում նախատեսված Միջինքի պատարագը չեղարկվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով
Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա-խմբ․) Ջաֆերբեյ թաղամասում գտնվող պատմական հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մարտի 20-ին նախատեսված Միջինքի պատարագը չեղարկվել է։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Պատարագի չեղարկումը պայմանավորված է Պոլսո Հայոց պատրիարքարանի որոշմամբ կորոնավիրուսի…

Ջավախքի լճակներից սատկած ձկներ են ափ նետվել
Ջավախքի Թորիա գյուղի մոտակայքում գտնվող լճակում, որը տեղացիներն անվանում են «Թորիայի գյոլ», սատկած ձկներ են ափ նետվել: Այս մասին գրում է Jnews կայքը։ Տեղեկանալով այն մասին, որ Ջավախքի լճերում ձուկը սատկում է, մարտի 19-ին, Թորիա գյուղի բնակիչները որոշել են ստուգել իրենց գյուղի մերձակայքում…

Վրաստանում վաղվանից ամբողջովին դադարեցվում են ավիաչվերթները
Վրաստանում վաղվանից ամբողջովին դադարեցվում են ավիաչվերթները, կկատարվեն միայն հատուկ չվերթներ: Այս մասին հայտարարել է վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին՝ կորոնավիրուսի հարցով ստեղծված համակարգող խորհրդի նիստի ավարտին: Բացի այդ, Վրաստան վերադարձած բոլոր քաղաքացիները կտեղափոխվեն կարանտինային գոտի:…

Կիև-Երևան չարթերային թռիչք կիրականացվի
Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարթերային թռիչքը։ Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ տոմսերը վաճառվում են ընկերության կայքում։ «Համաձայն ՀՀ պարետի որոշման՝ ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես…

Գերմանիան չեղարկել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակի տոնակատարությունը
Գերմանիայում չի նշվելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակը։ Նման որոշում է ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Գրում է yandex.ru-ն։ Նախագահը որոշել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով տեղի չի ունենա Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված…

Կարանտինի պատճառով աշխարհի տարբեր քաղաքներ վայրի կենդանիներով են լցվում
Աշխարհում բազմաթիվ երկրներ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով գտնվում են կարանտինում, մարդկանց ելքը փողոցներ կամ արգելված է, կամ խիստ սահմանափակված: Արդյունքում փողոցներում սկսում են վայրի կենդանիներ հայտնվել։ Այս մասին գրում է National Geographic Russia-ն։ Բնակելի տարածքներում հայտնվող կենդանիները փորձում…
Ամենա

Մահացել է ռուս դերասան Սերգեյ Յուրսկին

Աշխարհահռչակ Վիկտորիա ջրվեժը ցամաքել է

Վերականգնվել է Մադրասի Հայկական կամրջի պատմությունը վկայող եռալեզու հուշաքարը

Մահացել է ֆրանսիացի հայտնի երգահան Ֆրանսիս Լեն

Այսօր գերմանացի փիլիսոփա Կարլ Մարքսի ծննդյան տարելիցն է

Այսօր Վրաստանում Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 45 չվերթ
