Լրահոս
Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում
Ֆինանսների, ճանապարհորդության, առողջապահության, մեդիայի և ժամանցի ոլորտների համար տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը գալիս է Հայաստան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Երևանյան DataArt-ն…
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է․ Նա այսօր կդառնար 60 տարեկան
Այսօր սպարապետ, Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ «… Հա, ամուսնացած չեմ, չեմ եղել և առայժմ չեմ պատրաստվում։ Դատվա՞ծ.. Չեմ եղել, եթե չհաշվենք տնային կալանքները… մորս դատավճիռներով։ Արտասահմանում բարեկամներ ունեմ։ Շա՜տ-շատ՝ սփյուռքի ամբողջ հայությունը։…
Նկարիչների միությունում այսօր բացվելու է Գարնանային հանրապետական ցուցահանդես
Հայաստանի Նկարիչների միությունում մարտի 5-ին բացվելու է Գարնանային հանրապետական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացվելու են ավելի քան 300 արվեստագետի աշխատանքներ՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա, գոբելեն, դեկորատիվ-կիրառական արվեստ։ Մասնակցում են անվանի նկարիչներ, ինչպես նաև երիտասարդներ։ Նշենք, որ այս…
էլեկտրագնացքը Գյումրի Երևան ճանապարհին բախվել է ավտոմեքենայի
Մարտի 1-ին՝ ժամը 15:16-ին, փորձարկումներն անցնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, Գյումրիից Երևան վերադառնալիս բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված ավտոմեքենային: Ընկերությունը հայտնում է, որ գնացքը վարում էր մեքենավարը՝ մեքենավար-հրահանգչի ուղեկցությամբ: «Ավտոմեքենայի…
«Մենք հող տվող չենք, մենք հող պահող ենք»․ Սասուն Միքայելյան
Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով տարածքներ զիջելու մասին խոսակցություններին, նշել է «Մարդիկ դիվիդենտ շահելու համար ինչ-որ գաղափար են առաջ բերել, բայց նման բան չի կարող լինել: Մենք հող տվող չենք, մենք հող պահող ենք, ազատագրող, մենք երկրապահ ենք»,-…
Արցախում գրանցվել է վերին շնչուղիների սուր վարակի հիվանդությունների աճ
Արցախում ընթացիկ տարվա մարտի 5-ի դրությամբ վերին շնչուղիների սուր վարակի (ՎՇՍՎ) հիվանդությունների պատճառով հիվանդանոցների ստացիոնար բաժանմունքում գրանցվել է 67 հիվանդ, որից 48-ը երեխաներ են: Այս մասին ասել է Արցախի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա…
«Մշակութային հաստատությունները պետք է կարողանան հովանավորներ գտնել տարբեր խնդիրներ լուծելու համար». Նազենի Ղարիբյան
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը ոլորտի զարգացման գործում կարևորում է մշակութային հաստատություններում համակարգային փոփոխություններ իրականացնելը, ստեղծագործող անձանց համար համապատասխան միջավայր ստեղծելը: Նրա կարծիքով` ոչ նյութական և նյութական մշակութային ժառանգության…
Սերբիան «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթին կներկայացնի երգչուհի Նևենա Բոժովիչը
Սերբիան «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին կներկայացնի երգչուհի Նևենա Բոժովիչը` «Crown» երգով։ Բոժովիչը դարձել է Սերբիայի ազգային ընտրության հաղթող: Երգչուհին հայտարարել է, որ երգը գրված չի եղել հատուկ «Եվրատեսիլի» համար: Նշվում է, որ Նևենա Բոժովիչն արդեն…
Կարո Փայլանը հարցապնդում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարարին` Չարենցի` Կարսում գտնվող տան քանդման առնչությամբ
Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցապնդում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսօյին` հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի` Կարսում գտնվող տան քանդման առնչությամբ: Փայլանը թուրք նախարարին ուղղել է 5 հարց. « - Մտածե"լ եք արդյոք…
Ամենա