Թուրքիա
Թուրքիայում կրկին ահաբեկչություն նախապատրաստող ԻՊ անդամներ են ձերբակալվել
Թուրքիայի Ադանա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 12 անդամներ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Ոստիկանությանը հայտնի դարձած տվյալների համաձայն` խումբը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել ամանորյա տոներին:…
Թուրքիան արգելափակել է Սոչիում «համասիրիական կոնգրեսին» քրդերի մասնակցությունը
Աստանայում ընթացող Սիրիայի հարցով 8-րդ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Սոչիում հունվարին «համասիրիական կոնգրեսի» անցկացման հարցը: Թեև մեկ օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահեցրել էր, որ կմասնակցեն Սիրիայի բոլոր ուժերը՝ Թուրքիան արգելափակել է քրդերի մասնակցությունը:…
Իզմիրում գրանցված երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում
Թուրքիայի Իզմիր քաղաքում 4,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Երկրաշարժը զգացվել է նաև հարակից քաղաքներում և գավառներում՝ հասցնելով խուճապ առաջացնել բնակիչների շրջանում: Նախնական տվյալներով՝ ցնցումների հետևանքով մարդկային կամ նյութական…
Սեբաստիան Կուրցը Թուրքիան չի տեսնում Եվրամիությունում
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն: «Թուրքիան խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, և հեռու է դեմոկրատական երկիր լինելուց: Եվրամիությունը…
Թափառական կատուների գյուղ Թուրքիայում
Թուրքիայում՝ ելնելով կենդանիների և հատկապես կատուների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքից անօթևան կատուների համար որոշել են մի ամբողջ գյուղ կառուցել: Տեղական հրատարակությունների համաձայն՝ Չանակալե նահանգի 600 մ² տարածքով գյուղը 200 կատվի կկարողանա տեղավորել: Կատուների համար կկառուցվեն փայտե կացարաններ,…
«ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը Հայաստանին գուցե և զրոյանա». Սուրեն Սարգսյան
ՄԱԿ-ում ձայների ճնշող մեծամասնության քվեարկությունը Երուսաղեմի «չճանաչման» վերաբերյալ Թուրքիայի համահեղինակած բանաձևի օգտին վերլուծաբանները որակում են՝ որպես ԱՄՆ-ի ջախջախում: ԱՄՆ-ը խոստացել է համապատասխան հետևություններ անել և «պատժել» կողմ քվեարկողներին՝ օգնությունը կտրելով։…
Շվեյցարիան հումանիտար գրասենյակ է բացել Դամասկոսում
Շվեյցարիան հումանիտար գրասենյակ է բացել Դամասկոսում: Այդ մասին ասված է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի (նախարարության) հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, գրասենյակի բացումը նպատակամղված է «աղետալի վիճակում գտնվող մարդկանց հետ կապի մեջ մտնելու իրադրության բարելավմանը, ինչպես…
Թուրքիայի սահմանադրական դատարանը տրանսսեքսուլների՝ փողոցում հաճախորդ սպասելը օրինական է համարել
Թուրքիայի սահմանադրական դատարանը նախադեպային որոշում է կայացրել, որով օրինական է համարել տրանսսեքսուալների` փողոցում հաճախորդ սպասելը: Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ 3 տարի առաջ սկսված դատական գործընթացի համար առիթ էր հանդիսացել փողոցում հաճախորդ սպասելու համար մի տրանսսեքսուալի տուգանելը:…
Կայսերիի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կվերանորոգվի
Թուրքիայի Կայսերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կվերանորոգվի: Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Կայսերիի քաղաքապետարանը եկեղեցու վերանորոգման համար 3.5 միլիոն թուրքական լիրա (մոտ 915 հազար ԱՄՆ դոլար) կհատկացնի: Կայսերիի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտնել է, որ…
Ամենա