Հասարակություն
7 օրից խորհրդարանը կրկին վարչապետ է ընտրելու։

7 օրից խորհրդարանը կրկին վարչապետ է ընտրելու։

Ըստ Սահմանադրության՝ 7 օրից խորհրդարանը կրկին վարչապետ է ընտրելու։ Նիկոլ Փաշինյանն այս անգամ կարող է առաջադրվել, եթե ունենա ԱԺ մեկ երրորդի կողմից ներկայացված առաջարկ։ Բայց Հանրապետականը նույնպես կարող է թեկնածու առաջադրել։ Երկրորդ փուլում վարչապետ ընտրվելու համար եւս անհրաժեշտ է 53 ձայն։ Եթե երկրորդ…

Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց վաղն առավոտից վերսկսել քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաները

Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց վաղն առավոտից վերսկսել քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաները

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց վաղն առավոտից ժամը 08։15-ից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: «Հանրապետական…

Վարազդատ Կարապետյանը հրաժարական է տվել

Վարազդատ Կարապետյանը հրաժարական է տվել

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը հրաժարական է տվել: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Իմ սիրելի ընկերներ, այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները։ Չգիտեմ էլ, թե…

Պայքարը շարունակվում է․ Արթուր Բաղդասարյան

Պայքարը շարունակվում է․ Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կոչ անելով չկորցնել վճռականությունը և շարունակել պայքարը։ Արթուր Բաղդասարյանը մասնավորապես գրել է․ «Պայքարը շարունակվում է, չկորցնե՜ք վճռականությունը»։

Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ

Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ

Ավարտվեց Ազգային Ժողովում ընթացող վարչապետի ընտրությունը։ Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ: Իշխող Հանրապետական խմբակցությունից ընդամենը մեկ պատգամավոր կողմ…

Ելույթից րոպեներ անց ՀՅԴ-ն որոշեց Աղվան Վարդանյանին զրկել մանդատից

Ելույթից րոպեներ անց ՀՅԴ-ն որոշեց Աղվան Վարդանյանին զրկել մանդատից

Ազգային ժողովի այսօրվա նիստի անակնկալը ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանի ելույթն էր, որով նա հակադրվեց կուսակցության որոշմանը՝ հայտարարելով, որ չի կարող կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, չի մասնակցելու քվեարկությանը և պատրաստ է վաղաժամ վայր դնել մանդատը։ ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից խորհրդարանում ելույթ ունեցավ…

Պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ․ Ժառանգություն կուսակցություն

Պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ․ Ժառանգություն կուսակցություն

Ժառանգություն կուսակցությունը հայտարարություն է տարածել։ «Պայքարը շարունակվում է․ Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում: Այսօր հերթական անգամ և վերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը և Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների և նրա կամքի…

ՀՀԿ-ական պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀԿ-ական պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։ «Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե…

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մայիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 4-5-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում…

Այսօր Ազգային Ժողովում կկատարվի վարչապետի ընտրությունը (տեսանյութ)

Այսօր Ազգային Ժողովում կկատարվի վարչապետի ընտրությունը (տեսանյութ)

Այսօր ժամը 12։00-ին Ազգային Ժաղավում կկատարվի վարչապետի ընտրությունը։ Առավոտյան ժամը 11։00-ից՝ համաձայն Ելք խմբակցության ղեկավար, Իմ քայլը նախաձեռնության առաջնորդ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան կոչի, հանրապետության հրապարակում հարյուր հազարավոր բազմություն է հավաքվել։ Երեկ հրապարակում ընթացող հանրահավաքի…

Շատ մեծ է հավանականությունը, որ վաղը մայիսի 1-ին ձեր կողմից առաջադրված թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան

Շատ մեծ է հավանականությունը, որ վաղը մայիսի 1-ին ձեր կողմից առաջադրված թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքը ավարտվել է։ Ելք խմբակցության ղեկավար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ այսպես խոսեց․ «Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի ու նրա մայրաքաղաք Երևանի վրա, կարծես թե, վաղը այստեղ…

ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության հետ․ Վես Միտչել

ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության հետ․ Վես Միտչել

Երկուշաբթի օրը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելը հեռախոսազրույց է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՔՊ մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը: Փոխանցում է Ազատություն-ը։ «Նրանք քննարկեցին…

ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությունը կլուսաբանեն միջազգային մոտ 100 լրագրողներ

ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությունը կլուսաբանեն միջազգային մոտ 100 լրագրողներ

Միջազգային խոշոր լրատվամիջոցներ ներկայացնող մոտ 100 լրագրողներ հավատարմագրվել են Հայաստանի արտգործնախարարությունում՝ վաղը ԱԺ-ում կայանալիք՝ վարչապետի ընտրությունը լուսաբանելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի…

«Այս ողջ պատմության մեջ բոլորն իրենց շատ կարգին պահեցին, բացառությամբ մեկ մարդու». Ռուբեն Բաբայան

«Այս ողջ պատմության մեջ բոլորն իրենց շատ կարգին պահեցին, բացառությամբ մեկ մարդու». Ռուբեն Բաբայան

Այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, հանդիպման բանախոս, Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ռուբեն Բաբայանը հետաքրքիր դիտարկում է կատարել, փոխանցում ՝ 168․am-ը։ «Այս ողջ պատմության մեջ բոլորն իրենց շատ…

Աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանը ՌԴ-ից ժամանել և միացել է շարժմանը

Աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանը ՌԴ-ից ժամանել և միացել է շարժմանը

Աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանը ՌԴ-ից ժամանել է և միացել համաժողովրդական շարժմանը։ Նա ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում և ասել. «Այսօր Ռուսաստանի երիտասարդները ինձ որպես դեսպան են ուղարկել, փոխանցելու, որ բոլոր երիտասարդները, ուսանողները, աշխատող ժողովուրդը ձեր կողքին են, միասին…

Հանրապետության հրապարակում հանրահավաք է (տեսանյութ)

Այսօր ժամը 19։00 մեկնարկել է հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մինչ այդ ժամը 17։00-ից Գարեգին Նժդեհի հրապարակից բազմահազարանոց բողոքի մասնակիցները՝ արդեն պաշտոնապես վարչապետի թեկնածու Փաշինյանի գլխավորությամբ երթ են իրականացրել դեպի հանրապետության հրապարակ։ Հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը…

ԱԺ-ում մեկնարկեց Փաշինյանի հանդիպումը Հանրապետական խմբակցության հետ (տեսանյութ)

ԱԺ-ում մեկնարկեց Փաշինյանի հանդիպումը Հանրապետական խմբակցության հետ (տեսանյութ)

Ազգային ժողովում մեկնարկեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանական մեծամասնության՝…

Ստամբուլում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին անարգվել է անհայտ անձանց կողմից

Ստամբուլում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին անարգվել է անհայտ անձանց կողմից

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին անհայտ անձանց կողմից անարգվել է: Այս մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Մուրադ Մըհչըն գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․…

Վերին Լարսում խցանում է առաջացել

Վերին Լարսում խցանում է առաջացել

Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան խցանում է գոյացել մարդատար ավտոմեքենաների կուտակման պատճառով։ Ուղևորներն արդեն տասը ժամից ավելի է չեն կարողանում երկրի տարածք մտնել: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվությամբ՝ բազմակիլոմետրանոց խցանումն առաջացրել են մարդատար ավտոմեքենաները,…

Մայիսի 2-ին Երևանում և մի քանի մարզերում էլեկտրականությունը կանջատվի

Մայիսի 2-ին Երևանում և մի քանի մարզերում էլեկտրականությունը կանջատվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 - Մ.Ավետիսյան 2փ. 4, 4Ա, 11, 11Ա, 13, 13Ա; 3փ. 2 շենքերը,…