Աշխարհ
Արգենտինահայերը բողոքի ցույց են նախաձեռնում Էրդողանի այցի դեմ

Արգենտինահայերը բողոքի ցույց են նախաձեռնում Էրդողանի այցի դեմ

Արգենտինահայ կազմակերպությունները նոյեմբերի 26-ին բողոքի ցույց են նախաձեռնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցելության դեմ: Էրդողանը Բուենոս Այրես է ժամանելու Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Արգենտինահայերը շեշտում են, որ Էրդողանի վարչակարգը ժխտում է Հայոց ցեղասպանությունը…

«Թուրքիայի իշխանությունները պետք է երկրում մտքի և խոսքի ազատություն ապահովեն». Գերմանիայի ԱԳՆ

«Թուրքիայի իշխանությունները պետք է երկրում մտքի և խոսքի ազատություն ապահովեն». Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ապահովել երկրում մտքի և խոսքի ազատություն՝ նշելով, որ հարկավոր է պահպանել օրենքի գերակայությունն ու հետևել դրանից բխող չափանիշներին: Ինչպես փոխանցում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը,…

Մեքսիկայում հարյուրավոր ներգաղթյալներ են ձերբակալվել

Մեքսիկայում հարյուրավոր ներգաղթյալներ են ձերբակալվել

Մեքսիկայի Տիխուանա և Մեխիկալի քաղաքների շրջանում՝ ԱՄՆ սահմանի մոտ, 5.600 հոնդուրասցի, գվատեմալացի և սալվադորցի ներգաղթյալներ են կենտրոնացել։ Մեքսիկայի Չիապաս նահանգի իշխանությունները երեկ ներգաղթյալների հերթական «քարավանից» մոտ 600 մարդու են ձերբակալել: Ըստ նախնական տվյալների՝ Մեքսիկայի…

2015թ-ից ի վեր Եմենում մոտ 85.000 երեխա է մահացել սովից ու հիվանդություններից

2015թ-ից ի վեր Եմենում մոտ 85.000 երեխա է մահացել սովից ու հիվանդություններից

Save the Children մարդասիրական կազմակերպությունը հայտարարել է, որ ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած Եմենում 2015թ. ի վեր մինչև 5 տարեկան 85.000 երեխա է սովամահ եղել, ինչպես նաև մահացել տարատեսակ հիվանդություններից: Տվյալները տրամադրել է Միացյալ ազգերի կազմակերպությունը, որն ավելի վաղ նախազգուշացրել…

235 տարի առաջ այս օրը պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել օդապարիկով թռիչքը

235 տարի առաջ այս օրը պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել օդապարիկով թռիչքը

235 տարի առաջ 1783թ-ի նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել պատմության մեջ առաջին անգամ օդապարիկով թռիչքը։ Տարիներ առաջ այդ օրը երկու խիզախ ֆրանսիացիներ՝ Պիլար դե Ռոժեն և մառկիզ դ’Առլանդը պատմության մեջ առաջին անգամ Մոնգոլֆե եղբայրերի օդապարիկով թռիչք են իրականացրել Փարիքի կենտրոնից…

«Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցները կհանգեցնեն նավթի գնի կտրուկ աճի». Դոնալդ Թրամփ

«Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցները կհանգեցնեն նավթի գնի կտրուկ աճի». Դոնալդ Թրամփ

Լրագրող Ջամալ Խաշոկջի սպանության գործի առնչությամբ Միացյալ Նահանգների կողմից Սաուդյան Արաբիայի դեմ կոշտ միջոցների կիրառումը կհանգեցնի նավթի գների կտրուկ աճի և կարող Է քայքայել համաշխարհային տնտեսությունը, ուստի Վաշինգտոնը չի պատրաստվում դա թույլ տալ: Նոյեմբերի 20-ին այս մասին հայտարարել Է…

Իտալիան հրաժարվում է Լուվրին տրամադրել Լեոնարդո դա Վինչիի կտավներից

Իտալիան հրաժարվում է Լուվրին տրամադրել Լեոնարդո դա Վինչիի կտավներից

Իտալիայի կառավարությունը հնարավոր է հրաժարվի դեռևս նախորդ կառավարության կողմից Ֆրանսիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից Լեոնարդո դա Վինչիի (1452-1519) կտավներից Լուվրին տրամադրելու վերաբերյալ Փարիզում 2019թ-ին բացվող նկարչի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում ներկայացնելու համար։…

Հնդկաստանում բացվել է փղերի առաջին հիվանդանոցը

Հնդկաստանում բացվել է փղերի առաջին հիվանդանոցը

Հնդկաստանում բացվել է փղերի համար նախատեսված առաջին հիվանդանոցը, որը գտնվում է հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում: Հիվանդանոցը համալրված է անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում՝ անլար թվային ռենտգենով: Փղերը հնդկական մշակույթի ու կրոնի կարևոր մասն են, ուստի՝ զարմանալի չէ, որ նրանց այսպիսի ուշադրության…

ԵՄ երկրները ձախողել են 2019թ-ի բյուջեի շուրջ բանակցությունները

ԵՄ երկրները ձախողել են 2019թ-ի բյուջեի շուրջ բանակցությունները

Եվրամիության երկրների ներկայացուցիչները և Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել համաձայնության գալ ԵՄ 2019թ. բյուջեի նախագծի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։ Նշվում է, որ Բրյուսելում բանակցությունները ընդհատվել են, քանի որ կողմերը նշված ժամկետում համաձայնության չեն հանգել: ԵՄ-ի…

Մանկական ինքնասպանությունների թվով Հայաստանը ամենաբարեհաջող երկրներից է Եվրոպայում

Մանկական ինքնասպանությունների թվով Հայաստանը ամենաբարեհաջող երկրներից է Եվրոպայում

Մանկական ինքնասպանությունների թվով Հայաստանը ամենաբարեհաջող երկրներից է Եվրոպայում՝ ամենաքիչ  ինքնասպանություններն այդ տարիքային խմբում գրանցվում են Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում: Այդ է վկայում ՄԱԿ կայքում հրապարակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությունը:…

«Ադրբեջանը Բելառուսի համար ռազմավարական գործընկեր է»․ Լուկաշենկո

«Ադրբեջանը Բելառուսի համար ռազմավարական գործընկեր է»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Բելառուսի համար հուսալի ռազմավարական գործընկեր է: «Ադրբեջանը եղել և մնում է մեզ համար հուսալի ռազմավարական գործընկեր: Մենք բարձր ենք գնահատում…

Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ տրակտորներ կարտադրեն Թուրքիայում

Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ տրակտորներ կարտադրեն Թուրքիայում

Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ տրակտորներ կարտադրեն Թուրքիայում՝ տարեկան մինչև 3000 հատ: Այդ մասին հայտարարել է «Գյանջայի ավտոմոբիլային գործարանի» դիտորդական խորհրդի նախագահ Խանլար Ֆաթիևը: «Մինսկի տրակտորների գործարանը և Գյանջայի ավտոմոբիլային գործարանը համատեղ գործունեություն կծավալեն…

Բողոքի ցույցեր, ձերբակալություններ՝ Իրանի Շուշ քաղաքում

Բողոքի ցույցեր, ձերբակալություններ՝ Իրանի Շուշ քաղաքում

Իրանում ձերբակալվել են հարավարևմտյան Շուշ քաղաքի շաքարի գործարանի չորս աշխատակիցներ, որոնք պահանջում էին վճարել չվճարված աշխատավարձը: Այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը: Գործարանի աշխատողները արդեն մի քանի օր է բողոքում են: Տեղի բնակիչները միացել են ցուցարարներին: Շուշի շաքարի գործարանում…

Կիևում հարձակվել են տրանսգենդերների իրավունքներին նվիրված քայլարշավի մասնակիցների վրա

Կիևում հարձակվել են տրանսգենդերների իրավունքներին նվիրված քայլարշավի մասնակիցների վրա

Տրանսգենդերների իրավունքների համար պայքարող ակտիվիստները ստիպված են եղել դադարեցնել քայլարշավը Կիևում, երբ շարժմանը դեմ արտահայտվողները հարձակվել են նրանց, ինչպես նաև իրադարձությունը լուսաբանել փորձող կանադացի լրագրողի վրա: Միջոցառման կազմակերպիչները քննադատել են Ուկրաինայի ոստիկանությանը, որին չի հաջողվել…

Սկոպյեում Մակեդոնիայի անվանափոխության դեմ բողոքի ցույց է անցկացվել

Սկոպյեում Մակեդոնիայի անվանափոխության դեմ բողոքի ցույց է անցկացվել

Ավելի քան հազար մարդ է մասնակցել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցած ցույցին՝ բողոքելով հարևան Հունաստանի հետ կնքված պայմանագրի դեմ: Երեկ ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց՝ կոչ անելով արտահերթ ընտրություններ անցկացնել: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ օրենսդիրները ձայների 80 կողմ,…

Վլադիմիր Պուտինը մեկնում է Թուրքիա

Վլադիմիր Պուտինը մեկնում է Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա աշխատանքային այցով նոյեմբերի 19-ին մեկնում է Թուրքիա: Տեղեկության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ Ստամբուլում մասնակցելու է «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարական աշխատանքների ավարտին նվիրված տեսակոնֆերանսին:…

Գվատեմալայում հրաբխի ժայթքման պատճառով տարհանում է կատարվում

Գվատեմալայում հրաբխի ժայթքման պատճառով տարհանում է կատարվում

Աղետների հետևանքների նվազեցման ազգային համակարգող ծառայության ներկայացուցիչները Գվատեմալայի ութ համայնքներին Ֆուեգո հրաբխի ժայթքման մակարդակի բարձրացման պատճառով խնդրել են հեռանալ այդ շրջաններից, հաղորդում է Associated Press-ը: Նշվում է, որ հրաբուխը տեղակայված է Էսկուինտլա, Չիմաալտենանգո և Սակատեպեկեզ…

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային Բյութ շրջանում անտառային հրդեհների զոհերի թիվը 76-ից հասել է 77-ի: Այս մասին կիրակի հայտարարել է Բյութի շերիֆ Քորի Հոնեան: Այդպիսով՝ Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի ընդհանուր թիվը հասել է 80-ի: Միևնույն ժամանակ, նվազել է անհետ կորածների թիվը՝ 1.300-ից…

NASA. Երկրագնդին սպառնում է փոքր սառցե դարաշրջան

NASA. Երկրագնդին սպառնում է փոքր սառցե դարաշրջան

Երկրի բնակիչներին կարող է սպասվել երկարատև ցուրտ ձմեռների շրջան՝ ռեկորդային ցածր ջերմաստիճաններով։ Նման զգուշացում են արել NASA-ի գիտնականները՝ արևային ակտիվության նոր հետազոտության արդյունքներով։ Հետազոտողները նշել են, որ ռեկորդային ցուրտը կարող է ազդել նաև կապի և նավիգացիայի աշխատանքի վրա։ Պատմության…

Հուսիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դեմ հրթիռահարվածների դադարեցման մասին

Հուսիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դեմ հրթիռահարվածների դադարեցման մասին

Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման կողմնակիցները հայտարարել են Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Եմենում նրանց դաշնակիցների դեմ հրթիռահարվածների և անօդաչուների գրոհների դադարեցման մասին: Նոյեմբերի 18-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝…