
Հասարակություն


Ինդոնեզիայի բնակչությանը տարհանում են․ հեղեղումները շարունակվում են
Երկու մարդ է զոհվել Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում հորդառատ անձրևների առաջացրած սողանքների հետևանքով: Այդ մասին հայտնել է AP գործակալությունը: Նրա տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները փնտրում են ևս չորս մարդու, որոնք անհայտ կորած են համարվում: «Ջակարտա պոստ» հրատարակությունը…

Իրանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Իրանի արևելքում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քերման քաղաքից 54 կմ հյուսիս: Երկրաշարժի օջախը գտնվել է 33 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին…

Այսօր Երևանում և մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 06-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Գ.Արծրունի փ. 28, Վաղարշյան փ. 15, Հ.Քոչարի փ. 15…

ArmHiTec ցուցահանդեսին կմասնակցեն Ֆրանսիան, Ռուսաստանը, Հայաստանը և մի քանի այլ երկրներ ևս
Մարտի 29-ից 31-ին Երևանում կայանալիք ArmHiTec-2018 սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին այս պահին հայտարարագրված ընկերությունները ներկայացնում են Ֆրանսիան, Ռւոսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Բուլղարիան և Հայաստանը: Ցուցահանդեսին մասնակցում է նաև ֆրանսիական Nexter Group…

«Սևան» ազգային պարկը կբարեկարգվի
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն մշակում է առաջարկություններ՝ Լճաշեն - Սևան և Սևանի թերակղզու հատվածներում քաղաքաշինական կանոնակարգման վերաբերյալ: Այս մասին հայտնում է կոմիտեի լրատվական ծառայությունը, փոխանցում է panarmenian-ը: Նախատեսվում է Լճաշեն - Սևան հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ՝…

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններով պայմանավորված դադարեցվել են հեռուստահաղորդումների հեռարձակումները
Ադրբեջանի տարածքում փետրվարի 5-ի առավոտից դադարեցված են հեռուստաընկերությունների հաղորդումների հեռարձակումները: Այս մասին սոցցանցերում գրառումներ կատարելով հայտնում են ադրբեջանցի օգտատերերը: Որոշ օգտատերեր գրում են, որ հեռարձակումների արգելափակումը կարող է կապված լինել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևեի…

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային հայտեր կընդունի
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ։ Բարեգործական հիմնադրամը օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագիրը պետք է ուղղված լինի…

Այսուհետ կգործի հայաստանյան ստարտափների կայացմաննն ու զարգացմանն օժանդակող ներդրողների ոչ ֆորմալ ցանց
Տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան ստարտափները ներդրումներ ստանալու և միջազգային շուկա դուրս գալու լավագույն հնարավորությունն են ստանում: Այսօր հրավիրված ասուլիսին ազդարարվեց գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ ցանցի (Science and Technology Angels Network STAN) գործունեության…

Աթենքում ցուցարարները պահանջում են Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխում
Աթենքում շուրջ 140 հազար հոգի փողոց է դուրս եկել, նրանց պահանջը վերաբերում է նախկին հարավսլավական պետության Մակեդոնիայի Հանրապետության անվան փոփոխություն: Այս երկրների միջև հակասություները ձգվում են ավելի քան երկու տասնամյակ: Ակցիայի մասնակիցները կարծում են, որ այդ անվանումը հիմք է ստեղծում՝ Հունաստանի…

Երևանի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին նոր բնակարաններ կհատկացվեն
Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար նոր բազմաբնակարան շենք կկառուցվի: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Երևանի 2018 թվականի բյուջեի նախագծով բնակարանային շինարարություն բաժնում…

Mercedes-Benz-ը ներկայացրել է չորորդ սերնդի նոր A-Class մոդելը
Mercedes-Benz ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է չորորդ սերնդի A-Class մոդելը, փոխանցում է Autonews.ru-ն։ A-Class-ը արտաքնապես նման է նոր սերնդի CLS սեդանին՝ քրոմավորված նեղ լուսադիոդային լուսարձակներ և երկու սեկցիա ունեցող լապտերներ: Հեչբեքը ստացել է նոր շարժիչ, հագեցած է կիսաավտոմատ կառավարման…

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Լարսը բաց է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: ԱԻՆ–ը…

Չինաստանի արգելքը Հոնկոնգին լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել
Հոնկոնգում կտրուկ սրվել է կուտակվող աղբի խնդիրը: Մեծ Բրիտանիայի նախկին գաղութը, որը համարվում է աշխարհի ամենաառաջադեմ և տնտեսապես հաջողակ տարածաշրջաններից մեկը, օրեցօր ավելի ու ավելի է աղբոտվում 24 տեսակ կարծր թափոնների ներմուծման՝ Չինաստանի կողմից սահմանված արգելքի պատճառով: Այդ մասին գրել է Daily…

Բաղանիսում նոր մանկապարտեզ կկառուցվի
Սահմանամերձ Բաղանիսում 2018 թ.-ին նոր մանկապարտեզ կկառուցվի: Panorama.am-ի լրագրողը Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի հետ հարցազրույց է ունեցել, որի ժամանակ գյուղապետը ներկայացրել է մանրամասները։ «Բաղանիսում մանկապարտեզ եղել է, սակայն խորհրդային միության փլուզումից հետո դադարել է գործել, իսկ…

Սենայի մակարդակը բարձրանում է կրկին
Փարիզի սահմաններին Սենա գետի մակարդակը կրկին սկսել է բարձրանալ։ Le Parisien թերթը գրում է, որ շաբաթ օրը առավոտյան Աուստրելիցկի կամրջի մոտ հասել է 5.44 մետր բարձրության։ Սակայն օդերևութաբանների կանխատեսումներով, նա չի գերազանցի պիկը՝ 5,85 մետրը, որն արձանագրվել էր Փարիզում՝ հունվարի 29-ին։ Քաղաքում ջրհեղեղի…

60 չեղարկված և ուշացած չվերթ Մոսկվայի օդանավակայաններում
Մոսկվայի երեք օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով փետրվարի 3-ին հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել շուրջ 60 չվերթ: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը` հղում կատարելով «Յանդեքս. ժամանակացույց» ծառայությանը: Համաձայն ռուսական լրատվամիջոցի` Մոսվայի ժամանակով 11:35-ի դրությամբ`…

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքը
Այսօր տեղի է ունեցել Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքի բացման արարողությունը։ Կատարված աշխատանքներին ծանոթացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտնել է panorama.am-ը։ Բաժանմունքը տեղակայված է կենտրոնի 7-րդ…

Երևանում սպասվում է +14 աստիճան տաքություն
Հանրապետության ողջ տարածքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 4-6 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ը…

Ռուս տիեզերագնացները ռեկորդ են սահմանել
Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի անդամները՝ Ալեքսանդր Միսուրկինն ու Անտոն Շկապլերովն ակամայից ռեկորդ են սահմանել բաց տիեզերքում ռուսական սկաֆանդրներով աշխատանքում: Այս մասին տեղեկացնում է Լենտա․ռու-ն: Նախապես ծրագրված էր, որ Միսուրկինն ու Շկապլերովը տիեզերքում կանցկացնեն 6 ժամ 40 րոպե: 17 տարի…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 3-ից

Մայիսյան հաղթանակների կենդանի հերոսները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

Գյումրիում իրականացվելու են լայնածավալ շինարարական աշխատանքներ
