
Աշխարհ


Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի բնակելի թաղամասը
Ահաբեկիչները հրթիռակոծել են սիրիական Հալեպի բնակելի թաղամասը: Գրոհայինները 2 հրթիռ են արձակել: Խաղաղ բնակիչներից մեկը վիրավորվել է: «Կինը վիրավորվել է Հալեպի Ալ Նիլ թաղամասի հրթիռակոծման հետևանքով», - գրել է գործակալությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2016թ-ի Հալեպի ազատագրումից հետո ծայրահեղականների…

Ռուսաստանը լրացուցիչ զորախումբ և տեխնիկա է ուղարկել Սիրիայի հյուսիս
Մոտ 300 ռուսաստանցի զինծառայող և 20 նոր զրահամեքենա է տեղափոխվել Սիրիայի հյուսիս, որտեղ մարտական ոստիկանությունը թուրքական կողմի հետ համատեղ պարեկում են սահմանային տարածքները։ Ռուսական մամուլը նշում է, որ ռազմական ոստիկանությունն ամեն օր առնվազն տաս բնակելի շրջան է անցնելու։ Հինգ ժամում պարեկախումբը…

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսը տեղի է ունենալու դեկտեմբեր ամսին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ ասուլիսն այս տարի կանցկացնի դեկտեմբերին։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է RT-ն։ «Այո, ասուլիսը տեղի կունենա դեկտեմբերին», - ասել է Պեսկովը։ Նշվում է, որ նախորդ տարիներին…

Էրդողան. ԱՄՆ բանաձևն անօգուտ է, Թուրքիան չի ընդունում այն
Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Բանաձևն անօգուտ է: Թուրքիան այն չի ընդունում», - ասել է նա: ԱՄՆ Կոնգրեսի…

Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններն ամբողջ աշխարհում դադարեցրել են աշխատանքը
Իսրայելի բոլոր դեսպանություններն ու հյուպատոսությունները դադարեցրել են իրենց աշխատանքը՝ կապված երկրի արտաքին գործերի նախարարության և երկրի ֆինանսների նախարարության միջև առաջացած կոնֆլիկտի հետ: Համապատասխան հայտարարությունն այսօր տեղադրվել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:…

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է հրաժարականի մասին
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է իր հրաժարականի մասին՝ երկրում շուրջ երկու շաբաթ առաջ բռնկված լայնածավալ հակակառավարական ցույցերի արդյունքում: «Ես արեցի հնարավոր ամեն ինչ՝ լուծում գտնելու համար, լսեցի մարդկանց կարծիքը, փորձեցի պաշտպանել երկիրը, նրա տնտեսությունն ու հասարակությունը:…

Զինված քրդական խմբավորումները լքել են անվտանգության գոտին
Զինված քրդական խմբավորումները դուրս են եկել Սոչիի պայմանավորվածություններով նախատեսված 30-կիլոմետրանոց անվտանգության գոտուց՝ թուրք-սիրիական սահմանի մոտ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից անցած…

«Ավրորա». ԱՄՆ բանաձևով 1.5 մլն հայերի բնաջնջումը ճանաչվում է իր իսկական անվամբ՝ ցեղասպանություն
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ իր գործընկերների և աջակիցների անունից երախտագիտություն հայտնելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին Հ. 296 405-11 բանաձևի ընդունման համար, որով մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում1.5 միլիոն անմեղ հայերի բնաջնջումը «ճանաչվում…

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի պատճառով: Այս մասին հայտնում է Anadolu գործակալութունը: Հրապարակման մեջ նշվում է, որ Սաթերֆիլդը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ԱՄՆ ներկայացուցիչների…

Արցախի ԱԳՆ. ԱՄՆ բանաձևը կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ներկա է եղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայության համար բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության…

Զոհրաբ Մնացականյան. ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է ժխտողականության դեմ պայքարում
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու համար։ «Շնորհակալություն ԱՄՆ-ին, ԱՄՆ Կոնգրեսին։ Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձևում։…

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունում է Հայոց ցեղասպանության ճանաչումը
ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020թ․-ի ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձևի ընդունումը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ «Ես ողջունում եմ Ներկայացուցիչների պալատի 296 բանաձևը, որը ճանաչում և դատապարտում է 1915-23…

Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևի ընդունումը, հայտարարելով, թե այն «առոչինչ» է։ Նշենք, որ ժամեր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ ձայներով, ճանաչեց մեկ դար առաջ հայերի…

Նիկոլ Փաշինյան. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչումը հզոր քայլ է պատմական արդարության ուղղությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու փաստը՝ ընդգծելով դրա կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցում: «Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական…

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է -- 405 «կողմ» և -- 11 «դեմ» ձայներով։ Բանաձևի ոչ պաշտոնական թարգմանություն՝ ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյանի կողմից․ ԱՄՆ Ներկայացուցիչների…

Թուրքիան նոր ռազմական գործողությունով է սպառնում Սիրիայի քրդերին
Եթե քուրդ զինյալները դուրս չգան Սիրիայում 30 կմ խորությամբ ստեղծվելիք անվտանգության գոտուց, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողություններն այդ երկրում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Թեպետ քրդական կողմը, ինչպես նաև Ռուսաստանը, հայտարարել էին քրդական ուժերի հետ քաշվելու…

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կանցնի այսօր՝ հոկտեմբերի 29-ին
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի հոկտեմբերի 29-ի երեկոյան: Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 296 բանաձևի համահեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆը համոզված է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից քայլ կլինի ճիշտ ուղղությամբ:…

ՌԴ ռազմական ոստիկանությունը հեռացնում է քրդերին թուրք-սիրիական սահմանից
Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն օգնում է հեռացնել քրդական ինքնապաշտպանական ջոկատները թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա: Այդ մասին հայտնել է Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռոմանենկոն: Նա նշել է, որ ռուսները գործում են Սիրիայի տարածքում թուրքական «Խաղաղության…

«Անելու ենք մեր ձեռքից եկածը, որ օկուպացված հողերը ազատագրվեն». Չավուշօղլուն՝ Արցախի մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշղօղլուն Բաքվում լրագրողների հետ զրույցում խոսել է արցախյան հակամարտության և այդ հարցում Ռուսաստանի ունեցած դերի մասին։ Այս մասին գրում է Էրմենիհաբեր-ը։ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը կրկին առաջ է քաշել անհիմն պնդումներ, որ «հայկական կողմը օկուպացման տակ է պահում…
Ամենա

Մահացել է ռուս դերասան Սերգեյ Յուրսկին

Աշխարհահռչակ Վիկտորիա ջրվեժը ցամաքել է

Բաքուն մերժել է Աննա Հակոբյան-Մեհրիբան Ալիևա հանդիպման՝ Հայաստանի առաջարկը․ Դավիթ Շահնազարյան

Մահացել է ֆրանսիացի հայտնի երգահան Ֆրանսիս Լեն

Այսօր Վրաստանում Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Այսօր գերմանացի փիլիսոփա Կարլ Մարքսի ծննդյան տարելիցն է

ԵԽԽՎ-ն կրկին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
