Լրահոս
Երևանում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների քաղաքացիներին հորդորել է չօգտվել ռուսական ավիափոխադրողների ծառայություններից

Երևանում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների քաղաքացիներին հորդորել է չօգտվել ռուսական ավիափոխադրողների ծառայություններից

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացում է արել՝ հորդորելով խուսափել ճամփորդություններից, որոնք կազմակերպել են ռուսական ավիափոխադրողները: «ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը՝ FAA-ն նվազեցրել է Ռուսաստանի օդային…

Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը երկու ամիս առաջ դադարեցվել է. Դատախազություն

Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը երկու ամիս առաջ դադարեցվել է. Դատախազություն

Գլխավոր դատախազությունն այսօր հաստատել է շաբաթներ շարունակ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դեմ միջազգային հետախուզումը դադարեցվել է: Ըստ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի, Ինտերպոլը…

«Պռեգոմեշ» հավաքածուի հայկական զարդերը կներկայացվեն Նյու Յորքի նորաձևության շաբաթին

«Պռեգոմեշ» հավաքածուի հայկական զարդերը կներկայացվեն Նյու Յորքի նորաձևության շաբաթին

Երգչուհի Սիրուշոյի «Պռեգոմեշ» հավաքածուի զարդերը կներկայացվեն Նյու Յորքի նորաձևության շաբաթին։ Այս մասին երգչուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Պռեգոմեշն ընտրվել է մասնակցելու Նյու Յորքի նորաձևության շաբաթին։ Մեկուկես ամսվա ընտրություն անցնելուց հետո մեր զարդերը՝ կներկայացվեն աշխարհին։…

Խանութների, սրճարանների սեփականատերերը պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները․ Քաղաքապետարան

Խանութների, սրճարանների սեփականատերերը պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները․ Քաղաքապետարան

Դեռևս 2009թ. ընդունված Երևանի ավագանու որոշմամբ խանութների, սրճարանների սեփականատերերը կամ տարածքի վարձակալները պարտավոր են ամեն օր աղբից մաքրել մայթերն ու հարակից տարածքները, բարեկարգել, սիզամարգերը կանաչապատել, իսկ ձմռանն էլ՝ ձնամաքրումն անել: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ տնտեսվարողները…

Մեր երիտասարդական հավաքականը Կրասնոդարում կմասնակցի բռնցքամարտի մրցաշարին

Մեր երիտասարդական հավաքականը Կրասնոդարում կմասնակցի բռնցքամարտի մրցաշարին

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մեծաքանակ թիմով` 20 մարզիկով գտնվում է Կրասնոդարում, որտեղ մասնակցելու է Նիկոլայ Պավլյուկովի անվան մրցաշարին։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը: Այս ստուգատեսը մեր ընտրանու համար նախապատրաստական փուլ է նոյեմբերին…

COVID-19-ի դեմ պատվաստումներն ԱՄՆ-ում ամենամյա կդառնան. Ջո Բայդեն

COVID-19-ի դեմ պատվաստումներն ԱՄՆ-ում ամենամյա կդառնան. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այս աշնանից ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստումներն ամենամյա կդառնան։ Նա նշել է, որ վիրուսը շարունակում է փոխվել, սակայն պատվաստանյութերը կթարմացվեն՝ վիրուսի նոր տարբերակի վրա ազդելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ «Այնպես, ինչպես գրիպի դեմ…

«Լիդիան Արմենիա»-ն ցանկանում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգել 3,5 տարով

«Լիդիան Արմենիա»-ն ցանկանում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգել 3,5 տարով

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ)՝ Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը 3 տարի 5 ամիս 20 օրով երկարաձգելու խնդրանքով: Այս մասին 2022թ. սեպտեմբերի 6-ին «Էկոլուրի» հարցմանն ի պատասխան հայտնել է…

Աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան

Աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին միաժամանակ աշխատող հետիոտնի անցումը թույլատրող կանաչ ազդանշանի միանալու մասին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: «Առաջին…

Փաշինյանն ու Պուտինը հանդիպմանը քննարկելու են Արցախյան խնդրի կարգավորման հարցը

Փաշինյանն ու Պուտինը հանդիպմանը քննարկելու են Արցախյան խնդրի կարգավորման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում քննարկելու է Արցախի կարգավորման հարցը, նշել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ «Ռուսաստանը շարունակում է իր համակողմանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների…

ՀՀ ՊՆ-ը, Արցախի ՊԲ-ը հերքում են ադրբեջանական դիրքերի գնդակոծությունների մասին Բաքվի պնդումը

ՀՀ ՊՆ-ը, Արցախի ՊԲ-ը հերքում են ադրբեջանական դիրքերի գնդակոծությունների մասին Բաքվի պնդումը

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը «հերթական ապատեղեկատվություն» է որակում ադրբեջանական կողմի պնդումները, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն անցած օրերին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Իրադրությունը սահմանին հարաբերականորեն…