Քաղաքականություն
Նոր պատգամավորները ստացան մանդատները

Նոր պատգամավորները ստացան մանդատները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 16-ին անցկացված արտահերթ նիստում կայացրեց մի շարք որոշումներ՝ մանդատներ հանձնելով նոր պատգամավորներին՝ Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին՝ «Ելք»-ից, Հակոբ Հակոբյանին՝ ՀՀԿ-ից, Ռուզաննա Առաքելյանին՝ ՀՅԴ-ից: ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց…

«Մարզպետները պետք է փոխվեն»․ Սուրեն Պապիկյան

«Մարզպետները պետք է փոխվեն»․ Սուրեն Պապիկյան

Մարզպետների նշանակման խնդիրներն այսօր առավոտյան քննարկվել են Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրավիրած փակ խորհրդակցության ժամանակ։ Ըստ մեր աղբյուրների՝ գրեթե բոլոր մարզերում նշանակվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, մասնավորապես՝ որպես մարզպետների…

Ովքե՞ր են փոխարինելու ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներին

Ովքե՞ր են փոխարինելու ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արձանագրություն է ստորագրել, որով՝ դադարեցվել են պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի և Արտակ Զեյնալյանի լիազորությունները: Արարատ Միրզոյանը նշակակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, Մանե Թանդիլյանը՝ սոցապ նախարար,Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար: «Հայկական…

Վարչապետի որոշմամբ՝ մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Վարչապետի որոշմամբ՝ մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Արմեն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից: Արման Սահակյանն ազատվել է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից, Անդրեյ Սիմոնյանն…

Մի քանի նախարարությունների մամուլի խոսնակներ հայտարարել են աշխատանքից ազատվելու մասին

Մի քանի նախարարությունների մամուլի խոսնակներ հայտարարել են աշխատանքից ազատվելու մասին

Նոր կառավարության ձևավորմամբ պայմանավորված մի շարք գերատեսչությունների մամուլի քարտուղարներ հայտարարել են, որ այլևս չեն շարունակելու աշխատանքը: Ֆեյսբուքյան իր էջում աշխատանքը չշարունակելու մասին է հայտնել գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, ով նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները…

Սոչիում կայացավ Պուտին-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ)

Սոչիում կայացավ Պուտին-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ)

Սոչիում այսօր կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան նույնքան հետևողականորեն, ինչպես եղել է մինչ այժմ։ Ռուսաստանը…

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 14-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում, ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր երկկողմ հանդիպումներ է ունեցել…

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սոչի․ Այսօր կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սոչի․ Այսօր կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, այսօր՝ մայիսի 14-ին Սոչիում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստն ներկա գտնվելու: Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մայիսի 12-ին Ռուսաստանի նախագահի օգնականի…

Հասան Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առթիվ

Հասան Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առթիվ

Մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: «Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին…

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել կառավարության նոր կազմի հետ

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել կառավարության նոր կազմի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ՝ մայիսի 13-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության նորանշանակ նախարարները: Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ, վարչապետը շնորհավորել է նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և նշել. «Խնդրում եմ ձեզ հենց…

Վալերի Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

Վալերի Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

Մայիսի 12-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ։ Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց անձնակազմին վերջին շրջանում իրականացրած ծառայության համար, նաև նշեց, որ արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներում…

Արծվիկ Մինասյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Արծվիկ Մինասյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։ «Կար քաղաքական պայմանավորվածություն: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ստանձնելու է գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ղեկավարումը»: Այս մասին հայտնել…

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը

Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Հայտնում են կառավարության մամլո ծառայությունից։ «Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ, մաղթում…

Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Իտալիայի և Սլովակիայի վարչապետերը

Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Իտալիայի և Սլովակիայի վարչապետերը

Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Պաոլո Ջենտիլոնին և Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պալլեգրինին: Հայտնում են կառավարության մամլո ծառայությունից։ «Մեր երկու երկրների միջև բարեկամական կապերն ունեն…

Լուրեր են շրջանառվում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրաժարական տալու մասին

Լուրեր են շրջանառվում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրաժարական տալու մասին

Պաշտոնից հրաժարված անձանց ցուցակն ավելացավ ևս մեկով։ Հանրապետական կուսակցության անդամ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է 168․am-ը։ Ինքը Նալբանդյանը հերքում է այդ լուրը։ Այս մասին հայտնում է Արմենպրես-ը։ «Ես դեռ ոչ մի հրաժարականի դիմում չեմ ներկայացրել,…

Ալեն Սիմոնյանը և Հրաչ Հակոբյանը ԱԺ-ում կփոխարինեն Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին

Ալեն Սիմոնյանը և Հրաչ Հակոբյանը ԱԺ-ում կփոխարինեն Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովում կփոխարինեն Ալեն Սիմոնյանը և Հրաչ Հակոբյանը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել թիվ 4 ընտրատարածքի տարածքային ցուցակից, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը…

Գագիկ Նահապետյանը նշանակվել է նախագահի օգնական

Գագիկ Նահապետյանը նշանակվել է նախագահի օգնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Գագիկ Նահապետյանը նշանակվել է նախագահի օգնական: Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018թ․-ի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ…

«Արցախը, Ռոբերտ Քոչարյանի բառերով ասած՝ ճամպրուկ չէ, որ վերցնեն ու տան Ադրբեջանին». Արա Պապյան

«Արցախը, Ռոբերտ Քոչարյանի բառերով ասած՝ ճամպրուկ չէ, որ վերցնեն ու տան Ադրբեջանին». Արա Պապյան

Այսօր՝ «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը խոսեց գործող իշխանության կառավարման մասին, նշելով, որ թավշյա հեղափոխության ղեկավարությունը շատ ճիշտ դիրքորոշում է որդեգրել արտաքին քաղաքականության վեկտորները որոշելիս։ «Սա մնում է քաղաքականություն,…

Դեսպան Զոհրաբ Մնացականյանը կնշանակվի ՀՀ արտգործնախարարի պաշտոնում

Դեսպան Զոհրաբ Մնացականյանը կնշանակվի ՀՀ արտգործնախարարի պաշտոնում

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը կնշանակվի ՀՀ արտգործնախարարի պաշտոնում: Զոհրաբ Մնացականյանի ծնվել է 1966թ. մարտի 20-ին Երևանում: 1990թ. սովորել է Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։…

Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ ղեկավարության և անձնակազմի հետ (տեսանյութ)

Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ ղեկավարության և անձնակազմի հետ (տեսանյութ)

Մայիսի 11-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավարության և անձնակազմի հետ։ Ոստիկանության պետը կարևորեց ճանապարհային ոստիկանների շարային կեցվածքի, համազգեստի պատշաճությունը, կարգապահությունը, խաչմերուկների թողունակությունը ավելացնելու, խցանումներն…

Ամենա