
Հասարակություն


Մեկնարկել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի «Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները
Ապրիլի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետներին դիմակայունության օր» միջոցառման կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ ՀՀ վարչապետի որոշմամբ…

Վթարային ջրանջատում է լինելու Աշտարակում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 6-ին ժամը 08.00-24.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի` Բագրատունու, Մ․ Խորենացու, Ն․ Աշտարակեցու` վերին հատված, Վառոյի ձորակի փողոցների և Սասունիկ, Օշական`…

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում ական է հայտնաբերվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 5-ին, ժամը 16:28-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինության բակում, հայտնաբերվել է ական, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի…

Էլեկտրոնային առողջապահության ներդրմանը նպաստող հուշագիր է ստորագրվել
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանն ապրիլի 5-ին կնքել են փոխըմբռնման հուշագիր` Էլեկտրոնային առողջապահության համակարգի անխափան և ամբողջական ներդրմանը նպաստելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության…

Տաշիր համայնքում նոր զբոսայգի է կառուցվում
Լոռու մարզի Տաշիր համայնքի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող 4-րդ աստիճանի վթարային շենքը և հարակից հողամասը, որոնք ամրացված են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին, կառավարությունը կնվիրաբերի համայնքին՝ տարածքում զբոսայգի կառուցելու նպատակով: Պետգույքի կառավարման վարչության պետ Արման…

«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը կլուծարվի
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կլուծարվի: Նախատեսվում է ՊՈԱԿ-ի գործառույթները և որոշ հաստիքային միավորներ վերապահել «Հայաստանի ազգային գրադարան»…

Ռազմահայրենասիրական կրթությունը պետք է պարտադիր լինի Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում
Ռազմահայրենասիրական կրթությունը պետք է պարտադիր լինի Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում: Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության և ԿԳ նախարարություններին կից համատեղ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, Երևանի թիվ 120 դպրոցի զինղեկ, գնդապետ Սամվել…

Վիլնյուսում բացվել է Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես
Ապրիլի 4-ին Լիտվայի ցեղասպանության և դիմադրության թանգարանում տեղի ունեցավ «Սումգայիթ 30» անվանումով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ և հայ համայնքի ներկայացուցիչներ:…

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում ապրիլի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում՝ +16-+19 աստիճան տաքություն։ Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում ՝ +3-+8 աստիճան տաքություն։ Առաջիկա…

ԱԻՆ-ը ուսումնավարժանք է իրականացնում Կոտայքի մարզում
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացել է Հայաստանում ԵՄ անդամ երկրների (շուրջ 10 երկիր), ԱՄՆ ու Շվեյցարիայի դեսպանությունների համար երկրաշարժերից և այլ արտակարգ իրավիճակներից պատրաստվածության համատեղ վարժանքներ կազմակերպելու հանդիպում-քննարկում։ Հանդիպման սկզբում դեսպանությունների ներկայացուցիչներն…

«ՎիզաՄետրիկ»-ի կողմից վիզաների դիմումների ընդունման գործընթացը կընդհատվի
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ 2018թ․-ի ապրիլի 3-ից տեխնիկական պատճառներով պայմանավորված՝ վիզաների համար դիմումների ընդունումը «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից կընդհատվի։ Դիմումների ընդունումը կշարունակի իրականացնել Գերմանիայի դեսպանության…

Սահմանամերձ Բաղանիս գյուղում նոր մանկապարտեզ կկառուցվի
Տավուշի մարզի՝ Բաղանիս գյուղում նոր մանկապարտեզ կկառուցվի: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ապրիլի 5-ի նիստին որոշում է կայացրել 0.03314 հա տարածք հատկացնել: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Փոխանցում է news.am-ը։ Հիշեցնենք, որ գյուղական մանկապարտեզի…

Շինարարական թույլտվությունների թիվը 1003-ով աճել է
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզերում շինարարության ակտիվությանը և գլխավոր հատակագծերի գնահատմանը: Այս մասին հայտնում է tert.am-ը։ «Շինարարության ոլորտի ակտիվության գնահատման չափանիշներից է շինարարության թույլտվությունների տրամադրումը: 2016թ. տրամադրված…

Գրպանահատների անպատժելիությունն ապահովող օրենքը կխստացվի
Հայաստանում գրպանահատության դեպքերի աճի ու գրպանահատների անպատժելիության հետ կապված իրավիճակն այնքան ակնառու է դարձել, որ անգամ ոստիկանությունն օրերս տեսանյութ է, որտեղ պատմել է մեկ ամսում 7 անգամ գողություն կատարած և պատժից խուսափած երիտասարդի մասին։ Այս մասին տեղեկությունը ՊանԱրմենիա-ն։ ԱԺ-ում շրջանառության…

Գառնի-Երևան ջրատարը վթարվել է. 22 ժամ ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գառնի-Երևան ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 5-ին ժամը 10։00-ից մինչև ապրիլի 6-ը ժամը 08։00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանն ամբողջությամբ,…

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին, ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ապրիլի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ծիլքար-Սպիտակ և Մաստարա գյուղի ավտոճանապարհներին…

Վայոց Ձորում ջրամատակարարումը կընդհատվի մի քանի ժամով
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 5-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի՝ Շատին գյուղի, Եղեգնաձոր քաղաքի` Լևոնյան, Իսակովի, Չարենցի, Մշեցու, Բաղդասարյան, Խանջյան, Կամոյի փողոցների և նրբանցքների…

Կախա Սամխարաձեն նշանակվել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ
Շիդա Քարթլիի նախկին նահանգապետ Կախա Սամխարաձեն նշանակվել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ։ Ակակի Մաչուտաձեն` Սամցխե-Ջավախքի նախկին նահանգապետը, աշխատելու է Շիդա Քարթլիի նահանգապետարանում: Կախա Սամխարաձեն Շիդա Քարթլիի նահանգապետի պաշտոնում աշխատել է մեկ տարուց մի քիչ ավելի: Նրա նշանակումը եղել է 2017թ.-ի…

Երևանում կկանգնեցվի Բաբկեն Ներսիսյանի դիմաքանդակով հուշասյունը
Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ Երևանում կկանգնեցվի նրա բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը, որի քանդակագործն է՝ Տիգրան Արզումանյանը, ճարտարապետը՝ Լևոն Իգիթյանը։ Բացումը տեղի կունենա ապրիլի 7-ին Աբովյան 21 շենքի առջև, որտեղ և ապրել հռչակավոր դերասանը։ Հուշասյան բացմանը ներկա կլինեն…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 3-ից

Մայիսյան հաղթանակների կենդանի հերոսները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Գյումրիում իրականացվելու են լայնածավալ շինարարական աշխատանքներ
