
Հասարակություն


Ադրբեջանի հարձակումից հետո մարզային ծրագրերը չեն դադարեցվել
Այսօր ՀՀ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարից հարցրել է, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում Ադրբեջանի վերջերս իրականացված ագրեսիայի ժամանակ թիրախավորված քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ: Նախարար Գնել Սանոսյանը…

Հայաստանը 15 մեդալով լավագույնն է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում
Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։ Հայաստանը ԵԱ-ում վաստակեց ընդհանուր առմամբ 15 մեդալ, որից 7-ը` ոսկի։ Մրցաշարին մասնակցում էր Հայաստանի 23 ներկայացուցիչ։ Այս ցուցանիշով Հայաստանը լավագույնն է։ Մեծ և փոքր մեդալների հաշվարկում լավագույնը ևս…

Հայաստանն ու Թուրքիան կքննարկեն ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու հարցը
Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունների իրագործումը: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի…

Ամերիկյան կողմն անթույլատրելի է համարում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունները
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցման վարչությունը տեղեկացնում է, որ կողմերը քննարկել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական…

Հայաստան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից Դեյվիդ Փրայսը
Հայաստան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի ծառայությունը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական…

Հրդեհ Սիփանիկ գյուղում
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 01:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում տնակ է այրվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ…

Մասնակի փլուզվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը․ Կան տուժածներ
Սեպտեմբերի 21-ին` ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է․ տուժել է երեք մարդ, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների…

Ջերմուկ քաղաքում մուտքի ելքի ճանապարհը վտանգված է․ Ադրբեջանը կիրառում է ԱԹՍ-ներ, հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ
Ջերմուկ քաղաքի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի ելքի ճանապարհը վտանգված է, հայտնել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը՝ նշելով գուցե ճանապարհի անմիջապես ասֆալտապատ հատվածը դեռ չի վնասվել, բայց հարակից հարվածներ ստանում է, գրում է «Ազատությունը»։ Քաղաքացիական անձանց շրջանում…

Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիան՝ հարձակվելով քաղաքացիական օբյեկտների և բնակչության վրա. ՔԿ
«2022թ-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված…

Ունենք հաստատված 49 զոհ. Նիկոլ Փաշինյան
Հայ-ադրբեջանական սահմանին կեսգիշերից սկիզբ առած բախումներում հայկական կողմն ունի արդեն հաստատված 49 զոհ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ թիվը ցավոք վերջնական չէ: Փաշինյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ են ձեռնարկել…

Երևանի բժշկական կենտրոններ վիրավոր զինծառայողներ են տեղափոխվում
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն վիրավոր զինծառայողներ են տեղափոխվել, գրում է «Ազատությունը»։ «Մարտունի» բժշկական կենտրոնից նույնպես նշում են՝ դեռ վիրավոր զինվորների են բերում, այստեղից նաև Երևան են ուղարկել: Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մոտ…

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կպատասխանի պատգամավորների հարցերին
Այսօր ժամը 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կպատասխանի պատգամավորների հարցերին, ինչպես նաև ելույթ կունենա և կներկայացնի իրադրությունը շփման գծում, ԱԺ նիստի մեկնարկին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նիստերը բոյկոտած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար…

Արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով իրավիճակը հարաբերականորեն կայուն է
Այսօր ժամը 9:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ, և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական…

ԱՄՆ-ը 2 մլն դոլար է հատկացնելու Արցախում հակամարտությունից տուժած տարածքների ականազերծման համար
ԱՄՆ-ը 2 մլն դոլար կտրամադրի հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած տարածքներում ականազերծման գործողությունների համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում։ «Տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու համար Միացյալ Նահանգները ուրախ է հայտարարել 2 միլիոն…

Հինգ հայ գերիներ վերադարձել են Հայաստան
Ադրբեջանական կողմն այսօր Հայաստանին է վերադարձրել հինգ հայ գերիների։ Այս մասին հաղորդում է ԱԱԾ-ն: Հայրենիք վերադարձված անձինք են՝ Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի, Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի, Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի, Մանուկյան…

Ըստ ադրբեջանական «Թուրան»-ի` չորս գերի ազատ է արձակվել և կվերադարձվեն Հայաստան
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ երկրի գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները և ազատ արձակել նրանց»։ Լրատվամիջոցի տվյալներով` նրանք գերեվարվել էին 2020թ-ի դեկտեմբերին Հադրութում, նրանց անունները չեն հաղորդվում։ «Ինտերֆաքսի»…

Երևանում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների քաղաքացիներին հորդորել է չօգտվել ռուսական ավիափոխադրողների ծառայություններից
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացում է արել՝ հորդորելով խուսափել ճամփորդություններից, որոնք կազմակերպել են ռուսական ավիափոխադրողները: «ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը՝ FAA-ն նվազեցրել է Ռուսաստանի օդային…

Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը երկու ամիս առաջ դադարեցվել է. Դատախազություն
Գլխավոր դատախազությունն այսօր հաստատել է շաբաթներ շարունակ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դեմ միջազգային հետախուզումը դադարեցվել է: Ըստ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի, Ինտերպոլը…

Խանութների, սրճարանների սեփականատերերը պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները․ Քաղաքապետարան
Դեռևս 2009թ. ընդունված Երևանի ավագանու որոշմամբ խանութների, սրճարանների սեփականատերերը կամ տարածքի վարձակալները պարտավոր են ամեն օր աղբից մաքրել մայթերն ու հարակից տարածքները, բարեկարգել, սիզամարգերը կանաչապատել, իսկ ձմռանն էլ՝ ձնամաքրումն անել: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ տնտեսվարողները…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 3-ից

Մայիսյան հաղթանակների կենդանի հերոսները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան
