Աշխարհ
«Գազպրոմ»-ը ստորագրել է «Թուրքական հոսք» գազամուղը մինչև ԵՄ հասցնելու մասին համաձայնագիր

«Գազպրոմ»-ը ստորագրել է «Թուրքական հոսք» գազամուղը մինչև ԵՄ հասցնելու մասին համաձայնագիր

«Գազպրոմ» ԲԲԸ-ն և Թուրքիայի Հանրապետության կառավարությունը «Թուրքական հոսք» գազամուղի ցամաքային տարանցիկ հատվածի վերաբերյալ արձանագրություն են ստորագրել ռուսական գազը եվրոպական սպառողներին մատակարարելու նպատակով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Արձանագրության զարգացման…

Եգիպտոսում հազվագյուտ գանձեր են հայտնաբերվել

Եգիպտոսում հազվագյուտ գանձեր են հայտնաբերվել

Հնագետները հնագույն Տանիս քաղաքում 16 մետր երկարությամբ հին հռոմեական բաղնիքների ավերակներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Մոյա պլանետան»։ Ավերակների կողքին բազմաթիվ գանձեր են հայտնաբերվել, այդ թվում՝ ոսկե մետաղադրամներ, թրծված կավից արձանիկներ, բրոնզե գործիքներ և կերամիկա։ Մետաղադրամների…

Մեքսիկային, Կուբային ու Ֆլորիդային մոտենում է «Ալբերտո» փոթորիկը (տեսանյութ)

Մեքսիկային, Կուբային ու Ֆլորիդային մոտենում է «Ալբերտո» փոթորիկը (տեսանյութ)

«Ալբերտո» ենթաարևադարձային փոթորիկը շարժվում է Կարիբյան ծովի հյուսիս-արևմտյան մասով։ Այս մասին հայտնում է փոթորիկների շարժմանը հետևող ԱՄՆ ազգային կենտրոնը։ Կենտրոնի տվյալների համաձայն՝ հանգստյան օրերին հորդառատ անձրևներ կարող են տեղալ Յուկատան թերակղզում, Կուբայի արևմուտքի, Ֆլորիդա նահանգի…

Կինոպրոդյուսեր Վայնշտեյնն ազատ է արձակվել 1 մլն դոլար գրավի դիմաց

Կինոպրոդյուսեր Վայնշտեյնն ազատ է արձակվել 1 մլն դոլար գրավի դիմաց

Հոլիվուդյան հայտնի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնն ազատ է արձակվել գրավի դիմաց, որը կազմել է 1 մլն դոլար։ Սակայն նա պարտավոր կլինի կրել էլեկտրոնային թևնոց, որով հատուկ մարմինները հետևելու են նրա ամեն քայլին։ Հիշեցնենք, որ Վայնշտեյնը ձերբակալվել էր մայիսի 25-ին։ Նա մեղադրվում էր սեռական ոտնձգությունների…

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական և թուրքական ավիաընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական և թուրքական ավիաընկերությունների նկատմամբ

Մայիսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական 2 և թուրքական 4 ավիաընկերությունների նկատմամբ։ Ավիաընկերությունները մեղադրվում են իրանական Meraj Air և Mahan Air ավիաընկերություններին նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ։ Այս մասին հայտնում է նախարարության…

Դերիպասկան դուրս եկավ «ՌուսԱլ»-ի տնօրենների խորհրդից

Դերիպասկան դուրս եկավ «ՌուսԱլ»-ի տնօրենների խորհրդից

Ամերիկյան պատժամիջոցների պատճառով ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկան լքեց «ՌուսԱլ» ընկերության տնօրենների խորհուրդը: Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է հոնկոնգյան բորսայի կայքում: Նշենք նաև, որ նախօրեին հայտնի դարձավ, որ այդ ընկերության տնօրենների խորհուրդը կլքեն Դերիպասկայի յոթ ներկայացուցիչները՝…

«Պահանջել Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին՝ նշանակում է վերջ դնել խաղաղ գործընթացին»․ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով

«Պահանջել Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին՝ նշանակում է վերջ դնել խաղաղ գործընթացին»․ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է․ «Եթե Հայաստանի ղեկավարությունը առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի անջատական ռեժիմի մասնակցությունը, նշանակում է՝ ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին»։…

Ձերբակալվել է կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը

Ձերբակալվել է կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը

Հոլիվուդյան ազդեցիկ կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել է: Վայնշտեյնի նկատմամբ առաջին անգամ պաշտոնական մեղադրանք կառաջադրվի բռնաբարության հոդվածով, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ նրան 2017թ․-ի հոկտեմբերին տասնյակ հայտնի դերասանուհիներ՝ այդ թվում Անջելինա Ջոլին, Գվինեթ…

Կնեսեթը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը լիագումար նիստում քննարկելուն

Կնեսեթը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը լիագումար նիստում քննարկելուն

Կնեսեթի անդամները առաջին անգամ որոշել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը լիագումար նիստում քննարկման դնել: Որոշումը կայացվել է մայիսի 23-ին քննարկումների ժամանակ: Առաջարկի նախաձեռնողը եղել է «Մերեց» կուսակցության ղեկավար Թամար Զանդբերգը: Իսրայելի խորհրդարանի 16 պատգամավորները կողմ են…

Նյու Յորքի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել է Բարբարա Անդերվուդը

Նյու Յորքի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել է Բարբարա Անդերվուդը

Բարբարա Անդերվուդը դարձել է առաջին կինը Նյու Յորքի գլխավոր դատախազի պաշտոնում: Այս մասին հաղորդում է ԱՄՆ դատախազության կայքը: Անդերվուդը պաշտոնապես հաստատվել է այս պաշտոնում նահանգի օրենսդիր ժողովի կողմից: Նշենք, որ նա Նյու Յորքի դատախազությունում աշխատել է ավելի քան 10 տարի: Իր շնորհակալական ելույթում…

Ուկրաինան պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ պայմանագրերից

Ուկրաինան պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ պայմանագրերից

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ գործի է դրվում 2018թ․-ի մայիսի 2-ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ընդունած որոշումը «Անկախ պետությունների շրջանակներում կնքված պայմանագրերի գործողությունը Ուկրաինայի համար կասեցնելու մասին»։ Այս…

Մահացել է ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոթը

Մահացել է ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոթը

85 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոթը: Գրականագետի մահվան լուրը հաստատել է նրա ընկերուհին՝ Ջուդիթ Թուրմանը: Նշենք, որ վերջին տարիներին Ռոթն ապրում էր Նյու Յորքի և Կոննեկտիկուտի նահանգներում: Հիշեցնենք, որ Ֆիլիպ Ռոթը ամերիկացի ժամանակակից ամենահետաքրքիր ու ընթերցվող հեղինակներից մեկն…

Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է բանաձև ի սատարումն Արցախի անկախության

Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է բանաձև ի սատարումն Արցախի անկախության

Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը երեկ միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի անկախության։ Այս մասին հաղորդում է Արցախի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես…

Խաղաղ օվկիանոսում երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում երկրաշարժ է տեղի ունեցել

Գուամ ամերիկյան կղզու ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։ Երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 00։26-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ինարաջան գյուղից 122 կիլոմետր հարավ-արևելք։ Երկրաշարժի օջախը…

Ալեքսեյ Կուդրինը առաջադրվել է Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահի պաշտոնում

Ալեքսեյ Կուդրինը առաջադրվել է Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահի պաշտոնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի նախկին ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինին այսօր առաջադրել է Հաշվիչ պալատի նախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի` Պետդումայի մամուլի ծառայությունը: Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության…

Մահացել է LG Group ընկերությունների խմբի նախագահ Կու Բոն Մուն

Մահացել է LG Group ընկերությունների խմբի նախագահ Կու Բոն Մուն

Սեուլում մահացել է հարավկորեական LG Group ընկերությունների խմբի նախագահ 73-ամյա Կու Բոն Մուն։ Նա հոսպիտալացվել էր հինգշաբթի օրը և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Նշենք, որ նաա գլխուղեղի մի քանի վիրահատություն էր տարել այս տարի։ Կու Բոն Մուն 23 տարի ղեկավարել է LG Group-ը։ Նա ընկերությունը գլխավորել…

Ռուսաստանը ներկայացրել է աշխարհի առաջին լողացող ատոմակայանը

Ռուսաստանը ներկայացրել է աշխարհի առաջին լողացող ատոմակայանը

Ռուսաստանը մայիսի 19֊ին Մուրմանսկի նավահանգստում ներկայացրել է աշխարհի առաջին լողացող ատոմակայանը, որը անվանակոչվել է ակադեմիկոս Լոմոնոսովի անունով։ Այս մասին հայտնում է «ռազմ․ինֆո»-ն։ Լողացող ատոմակայանը կառուցվել է Սանկտ Պետերբուրգի նավաշինարանում։ Մուրմանսկում ատոմակայանը լիցքավորվելու…

Նոր Զելանդիայի ափերին երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Զելանդիայի ափերին երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Զելանդիայի մոտ 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային կղզու Օփոթիքի քաղաքի հյուսիս-արևելքում՝ 544 կմ հեռավորության վրա, որի կենտրոնը գտնվելիս է եղել 10.6 կմ խորության վրա: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ…

Լեհաստանը ՄԱԿ-ին խնդրում է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայի արևելքում

Լեհաստանը ՄԱԿ-ին խնդրում է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայի արևելքում

Լեհաստանի նախագահ՝ Անջեյ Դուդան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայի արևելքում հակամարտության գոտում: Փոխանցում է «Ազատություն»-ը «Մենք պաշտպանում ենք ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայումը», - հայտարարել է Անջեյ Դուդան երեկ Նյու Յորքում…

ԱՄՆ-ը դեմ է «Հյուսիսային հոսք 2» գազատարին. սպառնում է պատժամիջոցներ կիրառել

ԱՄՆ-ը դեմ է «Հյուսիսային հոսք 2» գազատարին. սպառնում է պատժամիջոցներ կիրառել

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նախազգուշացնում է, որ Բալթիկ ծովով Ռուսաստանից Գերմանիա գազամուղի նախագիծը բարձրացնում է անվտանգության հետ կապված մտահոգությունները: Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի էներգետիկ քաղաքականության հարցերով փորձագետ, պետքարտուղարի փոխտեղակալ Սանդրա Օուդքըրքը երեկ Բեռլին…